1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա կնոջ և դիմել փախուստի. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com Փետրվարի 11-ի աստղագուշակ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որից սկսվում է Մեծ պահքը
ԼՐԱՀՈՍ
10 նկարազարդում այն մասին, թե ինչպիսին էին երեխաներն առաջ և հիմա Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա կնոջ և դիմել փախուստի. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com Փետրվարի 11-ի աստղագուշակ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որից սկսվում է Մեծ պահքը Երբ թանկարժեք ռեստորան եք գնում․ վարվեցողության 6 կարևոր կանոն Եղանակը Հայաստանում Ինչպե՞ս աչքերին նայելով հասկանալ, թե ինչ են մտածում ձեր մասին Նա իր ընկերոջ հուղարկավորմանը ներկայացել էր շրջազգեստով․ պատճառը ձեզ շատ կհուզի 10 արտասովոր փաստ Կենդանակերպի Խոյ նշանի մասին Կարմիր բլուր - Սերիա 21 (Անոնս) Ի՞նչ ուտել ընթրիքին` հանգիստ քնելու համար Մարգարիտա Սիմոնյանը՝ «Forbes»-ի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում Աշխարհի «ամենաանհյուրընկալ» երկրները Դատարկ ստամոքսին կարելի՞ է սուրճ խմել, թե`ոչ Աստղագուշակ՝ փետրվարի 3-ի համար Երաժշտության ազդեցությունը նյարդային համակարգի վրա Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ) iPhone X-ը շուտով կհայտնվի վաճառքում Եղանակը Հայաստանում Մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելն անհրաժեշտությու՞ն է, թե ինչ որ մեկի բիզնեսը. «Առավոտ» Ներկա և նախկին վարչապետների հարաբերությունները լարված են. «Ժամանակ» Հոկտեմբերի 7-ի Աստղագուշակ Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին 12 բան, որոնցից պետք չէ ամաչել ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ կքվեարկեն ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ–ի նախագծին Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը կարող են դառնալ թիմակիցներ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24 տոկոսով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 6-ին Ավտովթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. կրակոցներ հիվանդասենյակում Ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուսումնական ինքնաթիռը Աբովյանում Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. մեքենան հայտնաբերվել է Սերժ Սարգսյանը մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել ձորակը Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Բժշկական համլասարանի հնդիկ ուսանողները Nissan-ով մոտ 100 մետր գլորվելով հայտնվել են ձորում Հոկտեմբերի 2֊ի Աստղագուշակ Փարիզից Լոս Անջելես մեկնող Airbus A380 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում Ռեալի պաշտպանը սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարող է 1,5 ամիս բաց թողնել Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին Եղանակը առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին` Չինաստանի կազմավորման 68-րդ տարեդարձի առթիվ Քաղաքացին փորձել է կտրել կոկորդը. ինքնասպանության փորձը կանխվել է Ողբերգական վթար Բաղրամյան պողոտայում. վարորդը տեղում մահացել է Միչիգանի Սենատը ճանաչել է Արցախի անկախությունը Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների 20 միլիարդ դոլարի պարտքը Էրդողանը հայտարարել է, որ չնայած իրենց բոլոր ջանքերին՝ ԱՄՆ-ն շարունակում է լռել Գյուլենի արտահանձնման հարցում Բակո Սահակյանը կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են կողոպտիչի դեր խաղացող դերասանի վրա ԶԼՄ-ների աշխատանքը չպետք է խոչընդոտվի որևէ արհեստական եղանակով. Արփինե Հովհաննիսյան Նոր նշանակում կառավարությունում Սև գույնի էներգետիկան. կրե՞լ արդյոք սև գույնի հագուստ, թե՞ ոչ Նեպալում 3-ամյա աղջիկն ընտրվել է որպես «կենդանի աստվածուհի» և ապրելու է տաճարում մեկուսացված Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը. ուշագրավ զուգադիպություն Բոլորն էլ լրտեսում են մեկը մյուսին. Սթիվեն Սիգալը` ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ–ի միջամտության մասին Երևանում ավտոմեքենա է այրվել, կա տուժած Եղանկաը Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ Սեպտեմբերի 28-ի Աստղագուշակ Հայաստանի քաղաքացիները Սոմալիից զանգեր են ստանում. ի՞նչ անել, մեդիափորձագետը զգուշացնում է Կենդանակերպի ո՞ր նշանին է ամենադժվարը սիրել Թրամփի փեսան Նյու Յորքում քվեարկելիս որպես կին է գրանցվել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում մի քանի հրթիռներ են ընկել Այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է կենցաղային տեխնիկայի առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման աճ Նովակ Ջոկովիչը կշարունակի աշխատել Անդրե Աղասիի հետ Թուրքական ավիաընկերությունները կդադարեցնեն չվերթները դեպի Քուրդիստան Ռեալը համաձայնության է եկել Ռաֆայել Վարանի հետ` պայմանագրի երկարաձգման շուրջ Նախագահն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը. Էդվարդ Նալբանդյան Ֆրանսիայում 14 հոգանոց ընտանիքը 28 մլն եվրո է շահել վիճակախաղով ԱՄՆ-ն չի կատարում քիմական զենքի ոչնչացման իր պարտավորությունը. Պուտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցելեն հոկտեմբերի առաջին կեսին Լեւոն Արոնյանն՝ աշխարհի կրկնակի գավաթակիր Չեմպիոնների լիգա. Բորուսիա Դ.-Ռեալ` 0:1. Բեյլը բացեց խաղի հաշիվը Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Mercedes»–ը բախվել է արգելապատնեշներին. մեքենայում արգելափակված 28–ամյա վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայով Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին Նավթի համաշխարհային գները կրկին նվազել են երկուամյա առավելագույն ցուցանիշին հասնելուց հետո Սեպտեմբերի 28-ին Անկարայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը Հենրիխ Մխիթարյան. Կարծում եմ, որ վաղը հայ երկրպագուները նույնպես կգան ինձ աջակցելու Արտակարգ դեպք Շիրակի մարզում. «Արփա լիճ» ազգային պարկի արևմտյան տեղամասի պետը բերման է ենթարկվել

Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա և գյուղացուն հնարավորություն տա արժանավայել պահել իր տունը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 2.8 տոկոսն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 13.7 մլրդ դրամ կամ 53.4 տոկոս: Մարզպետի խոսքով, համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2016թ.-ի ընթացքում կազմել է 88.5 մլրդ դրամ, որը հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արտադրանքի 9.8 տոկոսն է: Մարզպետը նշել է, որ այս տարվա ընթացքում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ:

Արագածոտնի մարզում 2017թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցներով իրականացվում են 104 մլրդ 190 մլն 381 հազար դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից 2017թ.-ի Արագածոտնի մարզի թվով 114 համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտը նախատեսվել է 3 մլրդ 733 մլն 419 հազար դրամ, իսկ սեփական եկամուտների պլանը նախատեսված է 1 մլրդ 254 մլն դրամ կամ ընդհանուր բյուջեի 33.6 տոկոսը: 2017թ. սեփական եկամուտների պլանը 2016թ.-ի նկատմամբ ավելի է 235 մլն դրամով, աճը կազմում է 23 տոկոս: 2017թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 552 մլն 176 հազար դրամ՝ նախատեսված 592 մլն 197 հազար դրամի փոխարեն կամ 7 ամսվա պլանը կատարվել է 93.2 տոկոսով: 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 120 տոկոս:

Աշոտ Սիմոնյանը զեկուցել է, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 2 հազար 344 ուսուցիչ: Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/7 է: Մարզի առողջապահական համակարգի բուժհիմնարկների 2017թ. ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 583 մլն 106 հազար դրամ: Ընթացիկ տարում պետական մասնակցությամբ բժշկական կենտրոնների վճարովի ծառայության ծավալը կազմել է 104 մլն դրամ:

Մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած հանրապետական շաբաթօրյակների ընթացքում մարզում իրականացվել են ծավալուն աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում հայտնաբերված 136 աղբանոցից փակվել է 124-ը: Նշվել է, որ մարզի Աշտարակի տարածաշրջանի 17 համայնքի աղբահանությունն իրականացնում է «Էկո-կենտրոն» ՍՊԸ-ն: Տարածաշրջանի ևս 13 համայնքի հետ առաջիկայում կկնքվեն աղբահանության պայմանագրեր:

Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններն ու նպատակներ են՝ ժամանակակից արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, արդիականացումը, զբոսաշրջության խթանումը, մարզի ճանաչողականության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն:

Խոսելով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտային ցուցանիշների մասին՝ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառին և անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը: Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ողջունել է կառավարության նշված ծրագրերի իրականացումը և վստահեցրել, որ դրանցով հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է: Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայնքների միջև համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն: «Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաև, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ և թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», - ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը տպավորիչ է համարել նաև մարզում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զեկուցվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման ուղղությամբ: 2017թ.-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանց մասով աղբահանության հավաքագրումները նախորդ տարվա 50 մլն դրամի փոխարեն հասցնել 150 միլիոնի, իսկ իրավաբանական անձանց մասով՝ ներկայիս 19-ի փոխարեն 59 մլն դրամի: «Այս պարագայում վստահ եղեք, որ ձեր սեփական եկամուտները բավարար են լինելու սանմաքրման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, իսկ պետական դոտացիաները կկարողանաք ուղղել այլ ծրագրերի իրականացմանը», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է օպտիմալացմանը միտված քայլերի իրականացումն ու տնտեսված միջոցները կրթության որակի բարձրացմանն ուղղելը:

Խոսելով առողջապահական հիմնարկների գործունեության մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ վճարովի ծառայությունների դիմաց եկամուտների մակարդակը, որը կազմում է 104 մլն դրամ, խիստ ցածր ցուցանիշ է: «Այս ոլորտում ունենք մեծ ստվեր: Մեր թիրախը հետևյալն է. վճարովի ծառայություններից ստացված եկամուտների մակարդակը պետք է համարժեք լինի պետպատվերի մակարդակին, այսինքն, պետք է կազմի 1,5 մլրդ դրամ: Այս առումով, ձեր ցուցանիշները գոհացուցիչ չեն: Անհրաժեշտ են կոշտ քայլեր՝ ստվերը կրճատելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետին զեկուցվել են նաև Արագածոտնի մարզում բիզնես ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արագածոտնի մարզ այցի շրջանակում վարչապետ Կարապետյանն այցելել է նաև Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ֆերմերային տնտեսության գործունեությանն ու շոկոլադի արտադրության ծրագրերին:

Տեղեկացվել է, որ Ապարանի ֆերմերային տնտեսությունը, որտեղ իրականացվել է 2 մլն եվրոյի ներդրում, ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթը իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է միայն որոշ ժամանակ անց: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացված ծրագիրն ու նշել, որ կառավարությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել տնտեսության զարգացմանը միտված ծրագրերին: Արդյունքում, ֆերմերային տնտեսության ղեկավարները ծրագրերը կքննարկեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլ արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:

loading...
Loading...