1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում Աստղագուշակ մայիսի 26-ի համար Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց
ԼՐԱՀՈՍ
Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում Աստղագուշակ մայիսի 26-ի համար Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար Ինչպես ընտրել փողի թալիսման` ըստ Կենդանակերպի նշանի Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Խուզարկություն Վովայի Արշակի բնակարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Աստղագուշակ մայիսի 26-ի համար ՖՈՏՈ. Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն. Աշխարհի ամենատարօրինակ օրենքները ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը Սամվել Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից Դոն Պիպիոն մայիսի 26-ին բազմաթիվ քրեական հեղինակությունների հետ կլինի Երեւանում ԱԱԾ-ն քանդում է «գազավիկների» կոռուպցիոն սխեման. կան բերման ենթարկվածներ Նոր աղմկոտ բացահայտում. ուր են տանելու հետքերը 140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Բոլոր մարզպետները փոխվելու են. Տարածքային կառավարման նախարար 10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Առյուծ նշանի մասին Apple-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռում հեռացնել իրենց անձնական տվյալները Բացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն սկսվել է և դա շարունակվում է. Նիկոլ Փաշինյան 2014թ. մինչ օրս վարկերի տոկոսադրույքները նվազել են 4 տոկոսով. ԿԲ նախագահ Եղանակը Հայաստանում Ինչպե՞ս կոդազերծել հայացքը. սովորում ենք կարդալ դիմացինի մտքերը հայացքով Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակում է շրջել դիվանագիտական պետհամարանիշ կրող մեքենայով Ինչու են նվազել բանանի գները. Վահրամ Միրաքյանի պարզաբանումները Արցախում 19–ամյա զինծառայող է զոհվել Ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում և երբ է այն մեկնարկելու «Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին Էմիլյա Քլարկին ուրախացրել է Բրեդ Փիթի՝ 120 000 դոլարի դիմաց իր հետ հանդիպելու առաջարկը Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Ինչ է կատարվում Նախիջևանում և ինչու է անհանգստանում հայկական կողմը Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիել Կարվախալը վերադարձել են «Ռեալի» հայտացուցակ ԱԱԾ տնօրենը սկանդալային բացահայտումներ է խոստացել Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ցուցադրում է ՀՀ վարչապետի առանձնատունը Օրվա կադրը. փոխվարչապետը բանկի հերթի մեջ՝ «բրդուճ» ուտելիս (լուսանկար) Արցախի անվտանգությունն ու զարգացումը ընթանում են իր բնականոն ուղիով․ ԱԳ նախարար «168 ժամ». ՀՀ-ն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին «Ժողովուրդ». ՀՀ պետական համակարգում հազարից ավել ծառայողական մեքենաներ կան «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին Լեոնարդո Բոնուչի. «Միլանը» կփորձի Եվրոպա լիգա մտնել շքամուտքով Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցվեց Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Խոստացված պաղպաղակը նախագահականում. Արմեն Սարգսյանը հյուրընկալեց փոքրիկներին և նրանց հետ պաղպաղակ վայելեց «Առավոտ». Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը կռվել է ոչ թե Ղարաբաղի, այլ Մալաթիայի Շահումյանում Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Համաշխարհային մամուլի արձագանքը վարչապետի Սոչի կատարած այցին 6 խորամանկություն՝ օծանելիքի բույրը երկար պահելու համար Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում է 10 օր էլ չանցած Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50000 հայ ընտանիքի հոգսեր «Հրապարակ». Օսիպյանը քրեական աշխարհի ներկայացուցիչներին հրավիրել է ոստիկանություն ու զգուշացրել Եղանակը առաջիկա օրերին Հայաստանը պայման է դրել Ադրբեջանի առաջ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի. Հրանտ Բագրատյան Մամուլ. Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում Գյումրիում կրակոցներ են հնչել. կա երկու զոհ «Աշխարհի գավաթը պետք է իմը լինի»: Նեյմար Իտալական «Ռենկո»-ն Հայաստանում նոր ՋԷԿ կկառուցի Կարապետյանը լքել է Հայաստանը․ կրկին նեղացա՞ծ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է նախապատրաստվել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը Աստղագուշակ՝ մայիսի 16-ի համար Այդ մարդիկ պետք է դուրս գան. Նիկոլ Փաշինյանը` քաղբանտարկյալների խնդրի մասին «Հայերը դեռ կզղջան, որ իշխանության են բերել Փաշինյանին». Ժիրինովսկի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի. «Կարծում եմ`չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները» Facebook-ը կասեցրել է գրեթե 200 հավելվածի աշխատանքը, որոնք մուտք ունեն օգտատերերի տվյալներ Բաքուն թիրախավորում է Իրանի, ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և արցախյան ճակատը ՀՀ նախագահը կոչ է արել քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը Արցախում զորավարժություններին փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ 9 հավելվածներ, որոնք փոխարինում են Skype-ին Նորանշանակ նախարարը փորձում է կյանքի կոչել Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ծրագիրը Որքան արժե Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը Աստղագետները նախազգուշացրել են Երկրին «կորած» աստղակերպի մոտենալու մասին Անկարան ԱՄՆ-ից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում Պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Աստղագուշակ՝ մայիսի 15-ի համար Եղանակը Հայաստանում

Ովքե՞ր են կտրել Նալբանդյանի համատեքստը. ուշագրավ զուգադիպություն

Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, և երևի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սևեռել հենց այդ հանգամանքի վրա, նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ:

Դանքընի այցն, իհարկե, իր հերթին բավականին ուշագրավ այց էր մի քանի առումներով: Նախ ինքնին անհրաժեշտություն կա սերտացնել հայ-բրիտանական հարաբերությունը՝ հաշվի առնելով այդ երկրի միջազգային տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական դերակատարությունը: Այդ դերակատարությանը համարժեք, Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունը, թերևս, ունի սերտացման մեծ տեղ: Այստեղ հատկանշական է նաև այն, որ Մեծ Բրիտանիան բավականին մեծ տնտեսական և քաղաքական հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, այնտեղ նավթային ոլորտում ներկայացված բրիտանական կապիտալի տեսքով: Իսկ բրիտանական արտաքին քաղաքականության հարցում կապիտալի հանգամանքը ունի առանցքային, առաջնահերթ նշանակություններից մեկը:

Եվ ահա, այդ համատեքստում էլ Մեծ Բրիտանիան Հայաստանի համար պետք է ներկայացնի հետաքրքրություն, և Երևանն ու Լոնդոնը անկասկած կարող են գտնել գործակցության եզրեր: Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց բրիտանական մամուլը սկսեց Ալիևի հետ կապված հերթական կոռուպցիոն միջազգային աղմուկը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի իշխանությունը գործնականում դարձել է համաշխարհային մասշտաբով կոռուպցիա սնող համակարգերից մեկը:

Այդպիսով, այս համատեքստում բրիտանացի նախարարի հայաստանյան այցն իսկապես ուշագրավ է դառնում և թերևս կարող է անուղղակիորեն վկայել Երևան-Լոնդոն երկխոսության նոր բովանդակության կամ նոր իմպուլսի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Վերադառնալով Նալբանդյանի հայտարարությանը, հատկապես այդ տարածաշրջանային հեռանկարի ֆոնին, հիշեցնենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջ նրա ելույթի մասին էր և դրա ընթացքում հայտարարության, թե Երևանը բանակցում է Բաքվի հետ տարածք վերադարձնելու հարցով, բայց այն տարածքները, որոնք նշանակություն չունեն Արցախի անվտանգության տեսանկյունից:

Եվ ահա, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, և ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունները հիշատակելու համատեքստում, քանի որ տարածքների հարցը շոշափվում է հենց այդ սկզբունքներում՝ այսպես կոչված, Մադրիդյան, որոնք էլ հիշատակվել են նախագահների այդ հայտարարություններում: Նալբանդյանը հայտարարել է, որ առանցքայինը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ՄԱԿ-ում, կարգավիճակի և Արցախի անվտանգության հարցն է: Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա: Ահա այս իմաստով Նալբանդյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է և հատկապես՝ բրիտանացի նախարարի հետ համատեղ ասուլիսի ենթատեքստում:

Բանն այն է, որ տարածքների մասին նրա հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրությունը տեղեկացավ ռուսական լրատվամիջոցներից: Որովհետև հենց նրանք տիրաժավորեցին հայտարարությունը, իսկ հայկական մամուլը ընդամենը արձագանքել է արդեն նրանց հարուցած, այսպես ասած, աղմուկին: Հետևաբար, եթե Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ ինչ-որ մարդկանց պետք էր հենց դա, ապա նշանակում է, որ այդ մարդկանց պետք է փնտրել ռուսական մամուլի տիրույթում, Նալբանդյանի խոսքը համատեքստից կտրելու և աղմկոտ մատուցելու ռուսական մեդիայի քայլերում, հրապարակումների հետևում կամ ներքևում, այսպես ասած՝ տողատակում:

Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է:

1in.am

loading...
Loading...