1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում Աստղագուշակ մայիսի 26-ի համար Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց
ԼՐԱՀՈՍ
Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում Աստղագուշակ մայիսի 26-ի համար Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար Ինչպես ընտրել փողի թալիսման` ըստ Կենդանակերպի նշանի Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Խուզարկություն Վովայի Արշակի բնակարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Աստղագուշակ մայիսի 26-ի համար ՖՈՏՈ. Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն. Աշխարհի ամենատարօրինակ օրենքները ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը Սամվել Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից Դոն Պիպիոն մայիսի 26-ին բազմաթիվ քրեական հեղինակությունների հետ կլինի Երեւանում ԱԱԾ-ն քանդում է «գազավիկների» կոռուպցիոն սխեման. կան բերման ենթարկվածներ Նոր աղմկոտ բացահայտում. ուր են տանելու հետքերը 140 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Բոլոր մարզպետները փոխվելու են. Տարածքային կառավարման նախարար 10 արտասովոր փաստեր Կենդանակերպի Առյուծ նշանի մասին Apple-ն օգտատերերին հնարավորություն է ընձեռում հեռացնել իրենց անձնական տվյալները Բացահայտվել է Կապան քաղաքում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն սկսվել է և դա շարունակվում է. Նիկոլ Փաշինյան 2014թ. մինչ օրս վարկերի տոկոսադրույքները նվազել են 4 տոկոսով. ԿԲ նախագահ Եղանակը Հայաստանում Ինչպե՞ս կոդազերծել հայացքը. սովորում ենք կարդալ դիմացինի մտքերը հայացքով Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակում է շրջել դիվանագիտական պետհամարանիշ կրող մեքենայով Ինչու են նվազել բանանի գները. Վահրամ Միրաքյանի պարզաբանումները Արցախում 19–ամյա զինծառայող է զոհվել Ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում և երբ է այն մեկնարկելու «Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին Էմիլյա Քլարկին ուրախացրել է Բրեդ Փիթի՝ 120 000 դոլարի դիմաց իր հետ հանդիպելու առաջարկը Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Ինչ է կատարվում Նախիջևանում և ինչու է անհանգստանում հայկական կողմը Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիել Կարվախալը վերադարձել են «Ռեալի» հայտացուցակ ԱԱԾ տնօրենը սկանդալային բացահայտումներ է խոստացել Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ցուցադրում է ՀՀ վարչապետի առանձնատունը Օրվա կադրը. փոխվարչապետը բանկի հերթի մեջ՝ «բրդուճ» ուտելիս (լուսանկար) Արցախի անվտանգությունն ու զարգացումը ընթանում են իր բնականոն ուղիով․ ԱԳ նախարար «168 ժամ». ՀՀ-ն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին «Ժողովուրդ». ՀՀ պետական համակարգում հազարից ավել ծառայողական մեքենաներ կան «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին Լեոնարդո Բոնուչի. «Միլանը» կփորձի Եվրոպա լիգա մտնել շքամուտքով Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցվեց Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Խոստացված պաղպաղակը նախագահականում. Արմեն Սարգսյանը հյուրընկալեց փոքրիկներին և նրանց հետ պաղպաղակ վայելեց «Առավոտ». Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը կռվել է ոչ թե Ղարաբաղի, այլ Մալաթիայի Շահումյանում Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Համաշխարհային մամուլի արձագանքը վարչապետի Սոչի կատարած այցին 6 խորամանկություն՝ օծանելիքի բույրը երկար պահելու համար Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ամերիկյան հաշիվները սառեցրե՞լ են. ամերիկյան կողմը լռում է 10 օր էլ չանցած Փաշինյանի կառավարությունը որոշակիորեն թեթևացրեց առնվազն 50000 հայ ընտանիքի հոգսեր «Հրապարակ». Օսիպյանը քրեական աշխարհի ներկայացուցիչներին հրավիրել է ոստիկանություն ու զգուշացրել Եղանակը առաջիկա օրերին Հայաստանը պայման է դրել Ադրբեջանի առաջ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի. Հրանտ Բագրատյան Մամուլ. Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում Գյումրիում կրակոցներ են հնչել. կա երկու զոհ «Աշխարհի գավաթը պետք է իմը լինի»: Նեյմար Իտալական «Ռենկո»-ն Հայաստանում նոր ՋԷԿ կկառուցի Կարապետյանը լքել է Հայաստանը․ կրկին նեղացա՞ծ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է նախապատրաստվել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը Աստղագուշակ՝ մայիսի 16-ի համար Այդ մարդիկ պետք է դուրս գան. Նիկոլ Փաշինյանը` քաղբանտարկյալների խնդրի մասին «Հայերը դեռ կզղջան, որ իշխանության են բերել Փաշինյանին». Ժիրինովսկի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի. «Կարծում եմ`չեմ սափրվի, կոչ եմ անում դադարեցնել խաղադրույքները» Facebook-ը կասեցրել է գրեթե 200 հավելվածի աշխատանքը, որոնք մուտք ունեն օգտատերերի տվյալներ Բաքուն թիրախավորում է Իրանի, ՌԴ տարածաշրջանային քաղաքականությունը և արցախյան ճակատը ՀՀ նախագահը կոչ է արել քննարկել «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը Արցախում զորավարժություններին փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ 9 հավելվածներ, որոնք փոխարինում են Skype-ին Նորանշանակ նախարարը փորձում է կյանքի կոչել Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ծրագիրը Որքան արժե Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը Աստղագետները նախազգուշացրել են Երկրին «կորած» աստղակերպի մոտենալու մասին Անկարան ԱՄՆ-ից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում Պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Աստղագուշակ՝ մայիսի 15-ի համար Եղանակը Հայաստանում

ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ կքվեարկեն ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ–ի նախագծին

ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ խմբակցության առաջարկի վերաբերյալ հնչեցին ելույթներ ԱԺ խմբակցությունների անունից, ըստ որոնց՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունները դեմ են նախագծին։

ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ում գնահատմամբ՝ ԵԼՔ-ի առաջարկն այլ բան չէ, քան այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմաքաղաքական շրջադարձ:

«Պետք է անվտանգության չափանիշով նայենք, որի թիվ մեկ անհրաժեշտությունն այսօր ունի Հայաստանը: Իսկ այստեղ չի ասվում, որ եթե մենք կտրենք այդ թելը, ի՞նչ կլինի մեր տնտեսության հետ, չկա այդպիսի վերլուծություն այստեղ»,- ասաց նա և հավելեց, թե բացակայում է ռազմական բաղադրիչը: Ռուստամյանը հայտարարեց, թե այս նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու:

«Մենք դեմ ենք և մերժելու ենք: Նախ, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար ժամանակը սխալ է ընտրված: ԵՄ-ն ինքն իր վերաբերմունքը փոխել է՝ «կամ-կամ»-ից հրաժարվել է և անցել է «և-և»-ի։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնում»,- ասաց նա:

ԵԼՔ խմբակցության անունից ելույթ ունեցավ Սասուն Միքայելյանը, ով նշեց, թե տարիներ շարունակ եղել է ԱԺ-ում և գիտի, որ եթե ՀՀԿ-ն ուզում է մի հարց «ջրվի», հանձնաժողով է ստեղծում՝ «Մազութի գործով», «27-ի գործով» և այլն:

«Հիմա մենք ասում ենք՝ իսկապես համախմբվենք, իրավիճակը խորանում է, դուրս գանք այս վիճակից, քննարկման առարկա դառնա հարցը»,-ասաց նա և նշեց, թե իր թիվ 1 մտավախությունն անվտանգության հարցն է և առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցը:

Սասուն Միքայելյանը նշեց, թե ԵԱՏՄ մտանք առանց Արցախի, որովհետև «ինչ-որ երկրի» նախագահը՝ Նազարբաևը դեմ էր:

«Հիմա հարց եմ տալիս իշխող կուսակցությանը՝ կարո՞ղ եք նախագիծ ներկայացնել, որ Ղարաբաղն էլ մտնի ԵԱՏՄ: Հարցը մեր անկախության մասին է, որում կյանքեր են դրված, որ այդ ամեն ինչը չկորցնենք»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության անունից խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, թե ԵԱՏՄ-ն չի խանգարում եղած լուրջ տնտեսական խնդիրները լուծելուն:

«Բայց ունենք խնդիր, թե ինչու չենք օգտագործում ԵԱՏՄ-ի ներուժը, ընդհուպ քննարկման հարց դնենք, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում ՌԴ-ն»,-ասաց նա և անդրադարձավ գազի հարցին։ Մելքումյանը նկատեց՝ սահմանին ռուսական գազը վաճառում է 150 դոլարով, բայց գալիս է, հասնում՝ կրկնակի դառնում, և դա պետք չէ վերագրել ԵԱՏՄ-ին:

Նա նշեց, թե հստակ էլ չէ, թե ինչ է առաջարկվում որպես այլընտրանք, ապա հավելեց, որ որևէ մեկն էլ դեմ չէ եվրոպական արժեքներին:

«Ծառուկյան դաշինքը հետևողական է. ինչպես ժամանակին կողմ ենք քվեարկել ներկայացված նախագծին, հիմա էլ հստակ դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով պաշտոնական թվեր ներկայացրեց՝ նշելով, թե որքան են աճել ՀՆԱ-ն և ԵԱՏՄ արտահանման ծավալները։ Աճել է նաև դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը և այլն:

«Այստեղ այն տպավորություն է, որ ԵԼՔ-ում մի մասը հստակ ասում է, որ պետք է դուրս գանք, կողմնորոշված է, մյուս մասը դեմ է, և որպեսզի այդ հակասությունը դուրս չգա, երկու մասի են բաժանվել. դեմ լինողներն ասում են՝ տղե՛րք, եկեք հանձնաժողով ստեղծենք՝ հասկանանք՝ արժի՞, թե չարժի: Հիմա նույն հռետորաբանությամբ ձեզ ենք դիմում՝ տղե՛րք, արժի՞, թե չարժի: Մեր քաղաքական վեկտորի մեջ փոփոխություն չկա, մենք պետք է համագործակցությունը շարունակենք ԵԱՏՄ-ի հետ, ինչպես նաև ԵՄ-ի և աշխարհի այն երկրների հետ, որոնց հետո կարող ենք»,-եզրափակեց նա:

loading...
Loading...