1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Նախագահը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. Նիկոլ Փաշինյան Եղանակը Հայաստանում Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեն վերցրած
ԼՐԱՀՈՍ
Նախագահը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. Նիկոլ Փաշինյան Եղանակը Հայաստանում Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեն վերցրած Մահացել է Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) Ինչպես Նիկոլ Փաշինյանը օդում բռնեց իշխանության բանալին Մանդատդ տուր, գնանք նոր մանդատի հետևից. ԱԺ-ն ցրելու նոր տարբերակ Երևան-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում. ո՞րն է պատճառը Օրվա Աստղագուշակը ՇՏԱՊ. Սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուզվեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը (տեսանյութ) «Ո՞վ կմտածեր, որ ջրի շուրջ էսպիսի ռազբորկա կսկսվի». Ստյոպա Սաֆարյան Սպասվում են եղանակային փոփոխություններ. «Հիդրոմեդ» Սերժ Սարգսյանը նոյեմբերին կլքի կառավարական առանձնատունը (տեսանյութ) Դուք կապշեք երբ իմանաք ինչ աղքատության մեջ է ապրել Ուրուգվայի նախագահը (տեսանյութ) Ալեն Սիմnնյանի ելույթը Հ1-ի եթերnւմ ՇՏԱՊ. Սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Իրենց կենսագրությունը ցույց էր տալիս, որ միանալու են ՀՀԿ-ին. Քաղաքացիները հիասթափված են ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից «Եթե այդպիսի բան լինի ուրեմն անբարոյական ընտանիքի զավակ եմ». Գագիկ Ծառուկյան Երևանի մի շարք փողոցներում հոկտեմբերի 4-ին երթևեկությունը կարգելվի Երևանում հյուրանոցները բավարարում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին տեղավորելու համար. զբոսաշրջության կոմիտե «Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ կամ թեկուզ դիտորդ». Փաշինյան Սասուն Միքայելյանը Փաշինյանի «դաբրոյին» չի սպասի. Փաստ Երկվորյակներ, անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասում. Հոկտեմբերի 3-ի Աստղագուշակ Բջջային կայանները կհոսանքազրկվեն. Երևանում այսօր երկար ժամանակ լույս չի լինի Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները Ռոբերտ Քոչարյանն ակտիվ շփումներ է սկսել ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ «Ժողովուրդ» Էլենի օրագիրը 2 - Սերիա 18 (Անոնս) «Եթե որևէ պատգամավոր ցանկանա դուրս գալ ԱԺ շենքից, խնդրում եմ, ճանապարհ բացել». Նիկոլ Փաշինյան Գյումրիում և Վանաձորում ակցիաներ են անցկացվում «Ես կոնկրետ օրը հիմա չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից» Նիկոլ Փաշինյան «ՀՀԿ-ի վերջին կիրակին․ Փաշինյանը սկսում է ջարդը»․ Ինչ է սպասվում... «Կյանքիս մնացած օրերում կկարոտեմ քեզ, Շա՛ռլ». Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Շառլ Ազնավուրի հարազատներին Գվարդիոլան խոսել է Մբապեի` Մանչեսթեր Սիթի տեղափոխության մասին Էլենի օրագիրը 2 - Սերիա 16 Ինչպես է աստղակերպի նշանը ազդում ձեր սիրային հարաբերությունների վրա Ազնավուրի մահվանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները Մահացել է Շառլ Ազնավուրը Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու ԵԿՄ-ում կռիվ է ընկել․ ներքին խմորումները նոր ընթացք են ստանում Հեղափոխության ուժերը պետք է համախմբվեն «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ. Արարատ Միրզոյան iPhone XS սմարթֆոններում լուրջ թերություն է հայտնաբերվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով է գնացել աշխատանքի (տեսանյութ) 2020թ․ iPhone-ը անտեսանելի տեսախցիկ կստանա Սեպտեմբերի 30-ի Աստղագուշակ Հայաստանի արագընթաց շղթան. բլից-կրիգ լայն ճակատով Փաշինյանը ցուցադրել է իր ժամացույցները և բացահայտել իրական արժեքը. (ՖՈՏՈ) Ո՞վ է Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն. «Անունը տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞» Էլենի օրագիրը 2 - Սերիա 6-10 (Անոնս) Խոյերին հեշտ օր չի սպասվում. Սեպտեմբերի 15-ի աստղագուշակը «Ո′չ մի մուկ, ո′չ մի ձուկ չի պլստալու, Քոչարյա′ն ու Սե′րժ, դե հիմա տեսե′ք» Նիկոլ Փաշինյանի հզոր ելույթը (տեսանյութ) «Էլենի օրագիրը 2» - Սերիա 2 Կենդանակերպի 5 ամենադաժան կանայք Հարցերը կլուծվեն՝ հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը. Փաշինյանը՝ Պուտինին Ճակատագրի նշանները կենդանակերպի նշանների համար Երևանում երթևեկության փոփոխություն է կատարվել Ի՞նչ թողեցին Երևանի նախկին քաղաքապետները (տեսանյութ) Կենդանակերպի նշանների խառնվածքը Մոսկովյան ավտոսրահում «АвтоВАЗ»-ը ներկայացրել է Lada 4х4 նոր ամենագնացը (լուսանկարներ) «Ռոբերտ, ես քու տիրու պապը` քո ցարի հետ... Էս հրեշի թթվածինը պիտի փակվի»․Արմեն Մովսիսյան Դեն Բիլզերյանը կանդամագրվի՞ Քոչարյանի ստեղծած կուսակցությանը Նաիրի Հունանյանը բանտում չկա. Դիմել են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ահա թե ինչ է լինելու նոր «Ֆուլ Հաուս 2»-ում. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ (տեսանյութ) Պայթյուն Քոչարյանին շնորհավորելուց ժամեր անց «Երեխին ինչու՞ եք տանջում, մամային ասեք՝ գա...». Նիկոլ Փաշինյանը շփվում է առաջին դասարանցիների հետ (տեսանյութ) Ավտոմեքենաների մաքսազերծումը կէժանանա Ինչպիսի եղանակ է սպասվում Սեպտեմբեր ամսին. «Հայհիդրոմեդ» Սեպտեմբերի 1-ի Աստղագուշակ Նոր ուշագրավ բացահայտումներ են սպասվում...(տեսանյութ) «Էդ ով որ ասումա 150 հազար, թող գա 130 ով տամ իրան, 80-նել մուծեմ բյուջե». Հայկազ Բաղմանյան (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի գործի հետ․ ՀՔԾ պետը մանրամասնում է (տեսանյութ) Վերջապես!! Շատ լավ լուր. տուգանքները նվազել են. Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը (տեսանյութ) Սամվել Բաղդասարյանի համարձակ նմանակումները և Արմինե Գրիգորյանի երգը՝ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ (տեսանյութ) Կտրուկ գործողություններ են սպասվում բուհերի հարցում (տեսանյութ) Երևանում հուլիսի 31-ին կգրանցվի օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. ԱԻՆ Սասուն Միքայելյանի անեկդոտը Վազգեն Սարգսյանի մասին (տեսանյութ) Մահվան ելքով պատահար Գեղարքունիքում (տեսանյութ) «Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել (տեսանյութ) Հեղափոխության կոշտ կապիտալիզացիան. ուշանալը չի ներվի Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից (տեսանյութ)

Զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ. Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սեւան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի եւ տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի փոխարեն:

Մարզպետարանի ֆինանսական ոլորտի պատասխանատուն ներկայացրել է սեփական եկամուտների ցուցանիշների մասով մյուս մարզերի հետ համեմատական վերլուծությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով մարզում առկա ռեսուրսները եւ ներուժը՝ սեփական եկամուտների պլանավորման եւ կատարողականի ցուցանիշները հանրապետության մասշտաբով ամենաբարձրերից պետք է լինեն: «Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձեւակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք եւ առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձեւակերպել ենք եւ սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձեւ է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, եւ այն իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը: Անհատական տներում եւ արտադրական շենքերում տեղադրվում են այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Մարզպետի խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է, որի համար առավել հեռանկարային է համարվում մարզի հյուսիսային հատվածը: Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, եւ բավարար տվյալների դեպքում 2018 թ. կմեկնարկի 150 Մվտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ 40 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն եւ Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132.5 Մվտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 մլրդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում մարզում կապիտալ շինարարության ոլորտում իրականացվել է 13 մլրդ 300 մլն դրամի ներդրում. կառուցվել են ճանապարհներ, շարունակվել է Սեւանի բժշկական կենտրոնի շինարարությունը, իրականացվել են ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ, դպրոցների եւ մշակութային օբյեկտների, մանկապարտեզների հիմնանորոգում, երկու համայնքում կառուցվել են գազատարեր, մեկնարկել են Գավառ քաղաքի N2 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները եւ այլն:

Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018 թ. աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը 2017 թ. նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Կառավարության ղեկավարը նաեւ կարեւորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը եւ հատկապես Սեւանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը:«Չափազանց կարեւոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում եւ կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք եւ խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը եւ դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»:

Անդրադառնալով 2017 թ. ներդրումային ծրագրերին՝ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ մասնավոր ներդրումների ծավալը 7 մլրդ 814 մլն դրամ է, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 440: 2018 թ. մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել 32 մլրդ 818 մլն դրամի ներդրում, կստեղծվի 687 աշխատատեղ՝ հիմնականում հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, թեթեւ արդյունաբերության ոլորտներում:

Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ Գեղարքունիքի մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 123.8 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 536 հազ. 600 դրամ։ Շողակաթ համայքում 2017-2018 թթ. տնկվել է կաթիլային եղանակով ոռոգվող շուրջ 50 հա պտղատու այգի: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017 թ. 15 շահառու ձեռք է բերել 56 գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է այդ թիվը հասցնել 74-ի: Նշվել է, որ 2018 թ. կանխատեսվում է 20 տոկոս աճ ոլորտում: Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է աճի ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով առկա պոտենցիալը եւ հնարավորությունները:

Զեկուցվել է, որ 2017 թ. առողջապահության վճարովի ծառայություններից եւ այլ մուտքերը կազմել են 225 մլն 900 հազ. դրամ (գլոբալ բյուջեի 8.2 տոկոսը)՝ 2016 թ. 202,1 մլն դրամի դիմաց: 2018 թ. վճարովի ծառայությունների եւ այլ մուտքերի թիվը նախատեսվում է հասցնել 316 մլն 300 հազ. դրամի, որը կկազմի գլոբալ բյուջեի 12.1 տոկոսը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատել առողջապահության վճարովի ծառայություններից ստացվող մուտքերն ավելացնելու ուղղությամբ: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ մարզի բժշկական կենտրոններում բուժսարքավորումների արդիականացման խնդիր կա՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել բուժհաստատությունների կառավարման գործում մասնավոր կառավարիչների ներգրավման հնարավորությունները, ինչը կնպաստի բուժհաստատությունների տեխնիկական վերազինմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այլ մարզային բուժհաստատությունների հետ փորձով փոխանակվել եւ սեփական կարիքների գնահատման հիման վրա ձեւակերպել մասնավոր ներդրողից ակնկալիքները եւ առաջարկվող ծրագրերը: Դա կնպաստի մարզում առողջապահական բիզնեսի զարգացմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Կրթության ոլորտում տարվող աշխատանքների մասով մարզպետարանի պատասխանատուն, ի թիվս մի շարք այլ աշխատանքների, տեղեկատվություն է ներկայացրել, մասնավորապես, սպորտով զբաղվելու համար պայմանների ստեղծման, օտար լեզուների դասավանդման, տարբեր խմբակներում աշակերտների զբաղվածության վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարեւորելով երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովումը, հանձնարարել է ձեւակերպել ծրագիր եւ սահմանել հստակ ժամանակացույց՝ հեռանկարում ունենալով մինչեւ տարեվերջ առկա բացերի լրացման եւ դաշտի լիարժեք փակման անհրաժեշտությունը:

Նշվել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը. հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ: 2018 թ. ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ: Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ եւ արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017 թ. այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:

Խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարապետյանը նաեւ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ քննարկել է համայնքային զարգացման ծրագրերը, ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները եւ անելիքները: Ծրագրերի իրականացումը հաջողելու գործում կառավարության ղեկավարն առաջարկել է բանակցել ներդրողների հետ եւ աշխատել նրանց այդ գործում ներգրավելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Սեւան ազգային պարկի բարեփոխումների ծրագրին: Այս համատեքստում քննարկվել են Սեւան ազգային պարկի եւ հարակից համայնքների միջեւ համագործակցությանը, վարձակալության պայմաններին վերաբերող հարցեր:

loading...
Loading...