Մամուլ. Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում
1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Նոր ուշագրավ բացահայտումներ են սպասվում...(տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի գործի հետ․ ՀՔԾ պետը մանրամասնում է (տեսանյութ) Վերջապես!! Շատ լավ լուր. տուգանքները նվազել են. Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը (տեսանյութ) Կտրուկ գործողություններ են սպասվում բուհերի հարցում (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Նոր ուշագրավ բացահայտումներ են սպասվում...(տեսանյութ) «Էդ ով որ ասումա 150 հազար, թող գա 130 ով տամ իրան, 80-նել մուծեմ բյուջե». Հայկազ Բաղմանյան (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի գործի հետ․ ՀՔԾ պետը մանրամասնում է (տեսանյութ) Վերջապես!! Շատ լավ լուր. տուգանքները նվազել են. Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը (տեսանյութ) Սամվել Բաղդասարյանի համարձակ նմանակումները և Արմինե Գրիգորյանի երգը՝ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ (տեսանյութ) Կտրուկ գործողություններ են սպասվում բուհերի հարցում (տեսանյութ) Երևանում հուլիսի 31-ին կգրանցվի օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. ԱԻՆ Սասուն Միքայելյանի անեկդոտը Վազգեն Սարգսյանի մասին (տեսանյութ) Մահվան ելքով պատահար Գեղարքունիքում (տեսանյութ) «Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել (տեսանյութ) Հեղափոխության կոշտ կապիտալիզացիան. ուշանալը չի ներվի Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ձեռնոց է նետում Արթուր Վանեցյանին, Վարդան Սրմաքեշին և... Լուրեր կան, որ Երևանի քաղաքապետ կդառնա Խաչատուր Սուքիասյանը (տեսանյութ) «Նիսանն» ընկել է ձորն ու այրվել․ վարորդը տեղում մահացել է (տեսանյութ) Փաշինյանը հասկացրեց Պուտինին, որ իր հետ խաղ անել պետք չէ Նիկոլ փաշինյանը՝ Սամվել Ալեքսանյանի պատվիրած սպանության մասին (տեսանյութ) Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի 50/50 փայերի և օրենքից պլստալու մասին (տեսանյութ) «Դուխով կանգնած ենք Ձեր կողքին». Վալերիյ Օսիպյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Արտակ Սարգսյանի և Աշոտ Արսենյանի մասին (տեսանյութ) «Վարկս Էյ Էմ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գիշերային զանգերով անհանգստացնում է իր վարկառուներին Իրավիճակը լրջանում է. նոր օղակ բացահայտումների շղթայում Հրաշալի լուր զինծառայողների համար. Երկար սպասված որոշում Տարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրեն Լավագույն կինն՝ ըստ կենդանակերպի նշանի Սաշիկ Սարգսյանի որդին է եղել Հայաստանում նարկոբիզնեսի պարագլուխը (տեսանյութ) Կոռուպցիոն բացահայտում կրթական համակարգում. Ոստիկանություն ԿԱՐԵՎՈՐ հայտարարություն բոլոր ուսանողների համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀԿ-ն այսօր ամենածանր հարվածը ստացավ Ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող չպետք է դուրս մնա համալսարանից. Նիկոլ Փաշինյան Վարկերի հետ կապված որոշում ենք կայացրել. Նիկոլ Փաշինյան Ինչո՞ւ է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում ԱԻՆ նախկին աշխատակիցը կրակմարիչներ է հափշտակել դպրոցներից և մանկապարտեզներից Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար «Վարկս Էյ Էմ»-ը որոշում է կայացրել զիջել 2018թ. մայիսի 31-ի դրությամբ անհուսալի դասակարգված վարկերի տույժերը և տուգանքները Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին (Photo) Երևանը խուճապի է մատնել Բաքվին Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը փակել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները Պայթյուն Երևանում. կա զոհ Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի հրամանը Զինված ուժերին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Սերժ Սարգսյանի հայրական օջախում Սերժ Սարգսյանը չէր հավատացել Աղմկահարույց բացահայտումներ են սպասվում. Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ» Կարեն Կարապետյանի հերթական փախուստը Ադրբեջանը պատվիրակ է ուղարկելու Երևան. Ով է նա Ինչպե՞ս Ռոբերտ Քոչարյանը «նախապատրաստեց» Վազգեն Սարգսյանի սպանությունը Սերժ Սարգսյանին պահել և բաց չեն թողնում. նա ալիբի ունի Արամ Սիմոնյանը սեպտեմբերին հրաժարական կտա. Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Իրավիճակի կտրուկ շրջադարձ ԱԱԾ-ն սենսացիոն մանրամասներ է ներկայացնում ՀՐԱՏԱՊ: Բերման են ենթարկում Սաշիկ Սարգսյանին (Տեսանյութ) Ադրբեջանը ռազմական տեխնիկա է կուտակել և պատրաստվել է Ղարաբաղում հարձակման Սերժ Սարգսյանի եղբոր տղան հարցաքննության է հրավիրվել. հարուցվել է քրեական գործ Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնվել է 18 միլիարդ դրամ «Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանն ասել է՝ գողացեք-կերեք, ինձ մուծվեք, 50 տոկոս էլ ախպորս...» Մովսես Արիստակեսյան Ակտիվացնել նաև Հոկտեմբերի 27-ի գործը… հայտնի տեսագրությունը գեներալ Մանվել Գրիգորյանի մո՞տ է ՖՈՏՈ. Հենրիխ Մխիթարյանն ընտրյալ ունի. ո՞վ է նա Նովակ Ջոկովիչը Լոնդոնի մրցաշարի եզրափակչում կխաղա Մարին Չիլիչի հետ Այսօր Լիոնել Մեսսիի ծննդյան օրն է Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը Պատրաստվեք շոգ եղանակին. ԱԻՆ Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն Սերժ Սարգսյանը դուրս եկավ «Էլենի օրագիրն» ավարտվում է. սցենարիստը` հանգուցալուծման և երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին ՖՈՏՈ. Ֆուտբոլի առաջնության ամենագեղեցիկ և սեքսուալ երկրպագուները ՊԵԿ սենսացիոն բացահայտումը. խուզարկել են Սերժ Սարգսյանի եղբոր ընկերությունը Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին Շուրջ 30 միլիարդ դոլար. Հայաստանից գողացվածի չափը հայտնի է Ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսել․ ռազմական փորձագետը՝  Զաքիր Հասանովի հայտարարության վերաբերյալ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Ռուսաստանի հետ խաղի մրցավարությունը Թրամփը նախատեսում է Պուտինի հետ հանդիպել հուլիսին. Bloomberg Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

Մամուլ. Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում

Informacia.am-ը ներկայացնում է  վերջին օրերին հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը: Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Չբացառելով որևէ անունի հավանականությունը, այդ թվում՝ նշյալ անձի, հավելենք, որ մեր ունեցած տվյալներով, ուսումնասիրվում է հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անձն ու ֆինանսական գործունեությունը: Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը աներևակայելի մեծ գումարի տրանսֆեր է իրականացրել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առերևույթ անհայտ նպատակներով: Հենց այս հանգամանքն էլ գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ նոր իշխանության ձևավորումը ավարտված չէ, հնից նորի տրանսֆորմացիան չի ավարտվել, և հայտնի չէ այդ տրանսֆորմացիայի արդյունքը, ՀՀԿ-ն պետք է շարունակի մնալ որպես առնվազն խորհրդարանական իշխանություն: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ Հայաստանում նոր ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ 2017թ․  ապրիլի 2-ի խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների միակ լեգիտիմ մեծամասնությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում եւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․ «Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որեւէ խնդիր չի ունենա»։ Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում եւ՝ հեռացած թիմի։ Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձեւավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթեւեկությունը կաթվածահար անելու միջոցով: ՀՀ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման դեպքում պայքարի նման միջոցը միանգամայն բնական էր, քանի որ օրակարգում կարեւորագույն քաղաքական պահանջ էր դրված՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում, բացի այդ, սա իսկապես համազգային պահանջ էր, ապա հիմա նման մեթոդ կիրառել իրեն թույլ է տալիս ցանկացած մեկը: Սա, համաձայնեք, մեղմ ասած, «սիրուն չի»:


Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, երբ վերջապես զգացել են փոփոխությունների շունչը, կարող են ցանկացած հարցի վերաբերյալ ազատ անհամաձայնություն հայտնել, առանց վախենալու հետապնդումներից, բռնությունների ենթարկվելուց: Բայց մյուս կողմից այս ամենը կարող է հանգեցնել ամբոխավարության, երբ արդեն փորձում են անգամ վարչապետ Փաշինյանին իրենց որոշումները թելադրել, ստիպել, որ իրենց ուզածով շարժվի: Իսկապես, ժողովրդավարության եւ ամբոխավարության, ազատության եւ ամենաթողության սահմանագիծը շատ նուրբ է, եւ գործող իշխանությունը պետք է հետեւի, որ վտանգավոր գիծը չանցնենք, այլապես նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը, մանավանդ, երբ իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ն փորձում է ամեն քայլափոխի աննկատ քայլերով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ վարչապետին ու նրա կառավարությանը` նաեւ վարկաբեկելով ժամանակին նրանց գործածած մեթոդները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։ Օրեր առաջ ազատվել էր կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաև Վահրամ Մկրտչյանը։ Դեռ պարզ չէ, թե վարչապետն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ում են տեսնում փոխնախարարների աթոռին։ Նախարարությունում են հայտնվել հանրային սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը․ հավանաբար, նրանցից մեկը կդառնա փոխնախարար։ Իսկ նախարարը շարունակում է Ֆեյսբուքում «լայվ» մտնել և առաջին քայլը, որ արել է՝ մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների քննությունները՝ հարուցելով աշխատակազմի տարակուսանքը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են: Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը: Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

loading...
Loading...