1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
ՀՐԱՏԱՊ. 74մլն դրամի վնաս. 23 համայնքապետի դեմ քրեական հետապնդում է հարուցվել «Վստրեչի Ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ Օլիգարխներին զինաթափում են. ո՞վ է լինելու հաջորդը Քանի՞ տարի ազատազրկում է սպառնում Մանվելին Գրիգորյանին
ԼՐԱՀՈՍ
6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը ՀՐԱՏԱՊ. 74մլն դրամի վնաս. 23 համայնքապետի դեմ քրեական հետապնդում է հարուցվել Խուզարկություններ ՀՀ-ում գտնվող օրենքով գողերի և քրեական հեղինակությունների տներում «Վստրեչի Ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ Օլիգարխներին զինաթափում են. ո՞վ է լինելու հաջորդը Քանի՞ տարի ազատազրկում է սպառնում Մանվելին Գրիգորյանին ԱԱԾ-ն անակնկալի է բերել Սերժ Սարգսյանին ԱԱԾ-ն հասավ քաղաքապետարան. ե՞րբ կհնչի Փաշինյանի հորդորը Որտեղ են ուզում «քցել» Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք» Սերժ Սարգսյանը ժամանակ էր շահել. խարիսխ Եվրոպայի համար Մերի Երեմյանը՝ «Էլենի օրագրում» հայտնվելու, դերասան ընկերներ չունենալու և անձնականը փակ պահելու մասին Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են. «Հրապարակ» ՊԵԿ նախագահը՝ մեքենաների ներմուծման և մաքսազերծման մասին Սփյուռքի նախարարի ու վարչապետի երկխոսությունը. «Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ» ԱԻ նախարարը՝ հունիսի 6-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի մասին Աղմկահարույց բացահայտում. կա ձայնագրություն, որ Գ. Գրիգորյանը ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է Ռոբերտ Քոչարյանից Վովա Գասպարյանի թիկնազորի պետին փորձել են պահել օդանավակայանում Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու Արագաչափերի արձանագրած տուգանքների չափերը նվազելու են ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը 10 զվարճալի նկարազարդումներ այն մասին, թե որքան տարբեր են տեսնում աշխարհը տղան և նրա ընկերուհին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է Սիրիայում ԻՊ-ի դեմ ռազմարշավի երկրորդ փուլը Շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի. Կոմանդոս «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագրի ժամկետը Ումտիտիի հետ Մեծ Բրիտանիան նոր առաջարկներ կներկայացնի Brexit-ի հարցով Արցախում վիճակը թեժանում է. Փաշինյանը պետք է ասի իր խոսքը Ուշքի եկեք. Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայկրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն. Արթուր Աղաբեկյան Ցուցարարներին առաջարկում ենք հավաքը տեղափոխել այլ վայր. Արցախի ոստիկանության հայտարարությունը Աստղագուշակ հունիսի 4-ի համար Իշխանության նոր հավակնորդը. Արմեն Սարգսյանը բացում է խաղաթղթերը Հայկական սկանդալ ռուսական ԱԳՆ-ում. Մոսկվայում շփոթված են Գագիկ Սուրենյանին ԱԱԾ-ից զգուշացրել են Անձրևոտ եղանակ ու տեղումներ են սպասվում առաջիկա օրերին. ԱԻՆ Հնդկաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Կրիշտիանու Ռոնալդուն տարեկան 80 միլիոն եվրո է պահանջել «Ռեալից» Կարեն Կարապետյանը կձերբակալվի՞ Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր երկու հատ բանան ուտել Ով է Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնականը Արման Սահակյանը հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը լքելու մասին «Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում». Նիկոլ Փաշինյան ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածություն չկա «Ինտերը» «Տոտենհեմին» 10 միլիոն եվրո է առաջարկել կիսապաշտպանի համար Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ Visa-ն հայտարարել է քարտերի աշխատանքի մասսայական խափանման մասին Բակո Սահակյանն ազատվել է իր երեք խորհրդականներից Ռաֆայել Նադալ. Ուրախ եմ, որ կարող եմ զբոսանավով ընտանիքիս և ընկերուհուս հետ ծով դուրս գալ Իրանի քաղաքացին Արաքս գետով անցնող կամրջով ապօրինաբար հատել է Արցախի սահմանը «Հրապարակ». Մասիսի քաղաքապետի շրջապատն ան­հանգիստ է. սպասում են նոր ձերբակալություն­ների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչու է Դուշանբե մեկնել «թիվ 1 բորտով» Ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, որ ապօրինությունն ավելի լավ է, իրենց վրա կզգան օրինականության ուժը. վարչապետը՝ թանկացումների մասին Թուրքմենստանի այս նոր օդանավակայանը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, միայն տեսեք, թե ինչ է կատարվում նրա ներսում Կառավարության ծրագրում ներառված է` արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը «Արսենալը» կարող է վարձակալել Դեմբելեին Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները խորհրդարանի մոտ Զիդանը, հեռանալով Ռեալից, հրաժարվել է պայմանագրով նախատեսված 20 մլն եվրոյից «Երևան Սիթիում» տավարի միսը թանկացել է մոտ 500 դրամով Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանի մասին մամուլում հայտնվել են ստահոդ լուրեր Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարվեն․ թուրք փորձագետ Խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ. սուպերմարկետները դիմում են վարչապետին Պահանջում ենք վերացնել քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալման որոշումները. Մասիսի ավագանու անդամներ ՀՀ ՊՆ-ն Նախիջևանի սահմանից որևէ վտանգ չի տեսնում, իրավիճակն ամբողջովին վերահսկելի է. Դ. Տոնոյան Հունիսի 1-ի Աստղագուշակ Կառավարությունը 8 մարզպետ նշանակեց «Երբ մարդիկ իմանում են իրական տարիքս, շոկի մեջ են հայտնվում». «Ոսկե դպրոցի» Էլյան՝ իրական կյանքում Ոստիկանությունն օրենքով գողերի հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում (տեսանյութ) Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են Ինչ է կատարվում Նախիջևանում. արբանյակային պատկերներ ԱԱԾ-ն ճեղքեց շղթան. Թալանի բուն արմատը Հայտնի են մի քանի նոր մարզպետների անունները Սյունիքի մարզը՝ կռվախնձոր ԲՀԿ-ի և ՔՊ-ի միջև. Ո՞ւմ որ մարզը բաժին կհասնի Սփյուռքը սկսել է վստահել Նոր Հայաստանին. ինչ ներդրումներ են սպասվում առաջիկայում «Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում. սխեմա է բացահայտվել «ԵՊՀ Ռեստարտը» դասադուլի կոչ է անում՝ ռեկտորի հրաժարականը պահանջելով Աստղագուշակ՝ մայիսի 28-ի համար Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում Աստղագուշակ մայիսի 26-ի համար Քրեական գործեր ՊԵԿ նախկին ղեկավարների նկատմամբ՝ 3,5 միլիարդ թալանի համար Ինչպես ընտրել փողի թալիսման` ըստ Կենդանակերպի նշանի Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Խուզարկություն Վովայի Արշակի բնակարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը:

Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով:

Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:

Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։

loading...
Loading...