1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Նախագահը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. Նիկոլ Փաշինյան Եղանակը Հայաստանում Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեն վերցրած
ԼՐԱՀՈՍ
Նախագահը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել Այո, մարզային, գյուղական խանութներին պետք է ընդհանրապես ազատել հարկերից. Նիկոլ Փաշինյան Եղանակը Հայաստանում Լավ լուր բոլոր նրանց համար, ովքեր մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեն վերցրած Մահացել է Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) Ինչպես Նիկոլ Փաշինյանը օդում բռնեց իշխանության բանալին Մանդատդ տուր, գնանք նոր մանդատի հետևից. ԱԺ-ն ցրելու նոր տարբերակ Երևան-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում. ո՞րն է պատճառը Օրվա Աստղագուշակը ՇՏԱՊ. Սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուզվեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը (տեսանյութ) «Ո՞վ կմտածեր, որ ջրի շուրջ էսպիսի ռազբորկա կսկսվի». Ստյոպա Սաֆարյան Սպասվում են եղանակային փոփոխություններ. «Հիդրոմեդ» Սերժ Սարգսյանը նոյեմբերին կլքի կառավարական առանձնատունը (տեսանյութ) Դուք կապշեք երբ իմանաք ինչ աղքատության մեջ է ապրել Ուրուգվայի նախագահը (տեսանյութ) Ալեն Սիմnնյանի ելույթը Հ1-ի եթերnւմ ՇՏԱՊ. Սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Իրենց կենսագրությունը ցույց էր տալիս, որ միանալու են ՀՀԿ-ին. Քաղաքացիները հիասթափված են ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից «Եթե այդպիսի բան լինի ուրեմն անբարոյական ընտանիքի զավակ եմ». Գագիկ Ծառուկյան Երևանի մի շարք փողոցներում հոկտեմբերի 4-ին երթևեկությունը կարգելվի Երևանում հյուրանոցները բավարարում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին տեղավորելու համար. զբոսաշրջության կոմիտե «Հայաստանը երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ՀԱՊԿ անդամ կամ թեկուզ դիտորդ». Փաշինյան Սասուն Միքայելյանը Փաշինյանի «դաբրոյին» չի սպասի. Փաստ Երկվորյակներ, անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասում. Հոկտեմբերի 3-ի Աստղագուշակ Բջջային կայանները կհոսանքազրկվեն. Երևանում այսօր երկար ժամանակ լույս չի լինի Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները Ռոբերտ Քոչարյանն ակտիվ շփումներ է սկսել ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ «Ժողովուրդ» Էլենի օրագիրը 2 - Սերիա 18 (Անոնս) «Եթե որևէ պատգամավոր ցանկանա դուրս գալ ԱԺ շենքից, խնդրում եմ, ճանապարհ բացել». Նիկոլ Փաշինյան Գյումրիում և Վանաձորում ակցիաներ են անցկացվում «Ես կոնկրետ օրը հիմա չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից» Նիկոլ Փաշինյան «ՀՀԿ-ի վերջին կիրակին․ Փաշինյանը սկսում է ջարդը»․ Ինչ է սպասվում... «Կյանքիս մնացած օրերում կկարոտեմ քեզ, Շա՛ռլ». Ժան Կլոդ Վան Դամը ցավակցել է Շառլ Ազնավուրի հարազատներին Գվարդիոլան խոսել է Մբապեի` Մանչեսթեր Սիթի տեղափոխության մասին Էլենի օրագիրը 2 - Սերիա 16 Ինչպես է աստղակերպի նշանը ազդում ձեր սիրային հարաբերությունների վրա Ազնավուրի մահվանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները Մահացել է Շառլ Ազնավուրը Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու ԵԿՄ-ում կռիվ է ընկել․ ներքին խմորումները նոր ընթացք են ստանում Հեղափոխության ուժերը պետք է համախմբվեն «Քաղաքացիական պայմանագրի» շուրջ. Արարատ Միրզոյան iPhone XS սմարթֆոններում լուրջ թերություն է հայտնաբերվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով է գնացել աշխատանքի (տեսանյութ) 2020թ․ iPhone-ը անտեսանելի տեսախցիկ կստանա Սեպտեմբերի 30-ի Աստղագուշակ Հայաստանի արագընթաց շղթան. բլից-կրիգ լայն ճակատով Փաշինյանը ցուցադրել է իր ժամացույցները և բացահայտել իրական արժեքը. (ՖՈՏՈ) Ո՞վ է Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն. «Անունը տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞» Էլենի օրագիրը 2 - Սերիա 6-10 (Անոնս) Խոյերին հեշտ օր չի սպասվում. Սեպտեմբերի 15-ի աստղագուշակը «Ո′չ մի մուկ, ո′չ մի ձուկ չի պլստալու, Քոչարյա′ն ու Սե′րժ, դե հիմա տեսե′ք» Նիկոլ Փաշինյանի հզոր ելույթը (տեսանյութ) «Էլենի օրագիրը 2» - Սերիա 2 Կենդանակերպի 5 ամենադաժան կանայք Հարցերը կլուծվեն՝ հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը. Փաշինյանը՝ Պուտինին Ճակատագրի նշանները կենդանակերպի նշանների համար Երևանում երթևեկության փոփոխություն է կատարվել Ի՞նչ թողեցին Երևանի նախկին քաղաքապետները (տեսանյութ) Կենդանակերպի նշանների խառնվածքը Մոսկովյան ավտոսրահում «АвтоВАЗ»-ը ներկայացրել է Lada 4х4 նոր ամենագնացը (լուսանկարներ) «Ռոբերտ, ես քու տիրու պապը` քո ցարի հետ... Էս հրեշի թթվածինը պիտի փակվի»․Արմեն Մովսիսյան Դեն Բիլզերյանը կանդամագրվի՞ Քոչարյանի ստեղծած կուսակցությանը Նաիրի Հունանյանը բանտում չկա. Դիմել են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ահա թե ինչ է լինելու նոր «Ֆուլ Հաուս 2»-ում. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ (տեսանյութ) Պայթյուն Քոչարյանին շնորհավորելուց ժամեր անց «Երեխին ինչու՞ եք տանջում, մամային ասեք՝ գա...». Նիկոլ Փաշինյանը շփվում է առաջին դասարանցիների հետ (տեսանյութ) Ավտոմեքենաների մաքսազերծումը կէժանանա Ինչպիսի եղանակ է սպասվում Սեպտեմբեր ամսին. «Հայհիդրոմեդ» Սեպտեմբերի 1-ի Աստղագուշակ Նոր ուշագրավ բացահայտումներ են սպասվում...(տեսանյութ) «Էդ ով որ ասումա 150 հազար, թող գա 130 ով տամ իրան, 80-նել մուծեմ բյուջե». Հայկազ Բաղմանյան (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Ի՞նչ կապ ունի Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի գործի հետ․ ՀՔԾ պետը մանրամասնում է (տեսանյութ) Վերջապես!! Շատ լավ լուր. տուգանքները նվազել են. Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը (տեսանյութ) Սամվել Բաղդասարյանի համարձակ նմանակումները և Արմինե Գրիգորյանի երգը՝ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ (տեսանյութ) Կտրուկ գործողություններ են սպասվում բուհերի հարցում (տեսանյութ) Երևանում հուլիսի 31-ին կգրանցվի օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. ԱԻՆ Սասուն Միքայելյանի անեկդոտը Վազգեն Սարգսյանի մասին (տեսանյութ) Մահվան ելքով պատահար Գեղարքունիքում (տեսանյութ) «Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել (տեսանյութ) Հեղափոխության կոշտ կապիտալիզացիան. ուշանալը չի ներվի Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից (տեսանյութ)

ՀՀԿ-ն այսօր ամենածանր հարվածը ստացավ

Lragir.am-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանին «մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:

Ազգային ժողովի` 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական ՀՀ դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը»:

Մհեր Մովսիսյանի անունը մեկ անգամ էլ է հայտնվել քրեական ամփոփագրերում, հունիս ամսին, երբ ոստիկանությունը պարզել էր, որ նա իր ընտանիքի անդամներին ձեւակերպել էր մարզադպրոցի մարզիչներ, ովքեր աշխատանքի չեն գնացել, բայց աշխատավարձ են ստացել՝ ամսական 900 հազար դրամ: Բացի այդ, նա համայնքապետարանի վերանորոգման համար դուրս է գրել 29 միլիոն դրամ, որի մի մասը յուրացվել է:

Մալիշկայի ՀՀԿ-ական համայնքապետն իրենով խորհրդանշում է ՀՀԿ-ի իշխանության բնույթը՝ ընտրակեղծիքով ձեւավորված իշխանություն ու գանձագողություն: Կարծես թե առաջին դեպքն է, երբ իրավապահները քրեական գործ են հարուցում ընտրակաշառք բաժանելու համար:

Սա նշանային իրադարձություն է նրանով, որ կարող է նախադեպ լինել: Բանն այն է, որ 2017-ի ընտրությանը համատարած ընտրակաշառք է բաժանվել, որն ապահովել է Սերժ Սարգսյանի ասած անաղմուկ ընտրությունը: Իսկ դրա իրականացման մեխանիզմն էլ եղել է այսպես կոչված ռեյթինգային ընտրակարգը, որտեղ առաջադրվում էին ՀՀԿ-ի փողատերերը՝ ստանալով մանդատ եւ ապահովելով ձայներ ՀՀԿ-ի համար:

Հիշվում է՝ ՀՀԿ-ի այսպես կոչված քաղաքական դեմքերը պարբերաբար կրկնում էին, որ ժողովուրդը ընտրել է իրենց, իշխանությունը լեգիտիմ է, եւ դա ընդունել են բոլորը: Մալիշկայի բացահայտումը ծանր հարված է ՀՀԿ-ին, քանի որ դա իշխանության յուրացման փաստական տվյալ է:

ՀՀԿ-ականները ներկայում ասում են, թե կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված եւ ՀՀԿ-ն լքող փողատերերը կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Բայց չէ՞ որ նրանց փողերով, նրանց գնած ձայներով են ՀՀԿ-ականները ստացել մանդատ ու իշխանություն: Մալիշկայի բացահայտումը զրկում է ՀՀԿ-ին այս խղճուկ փաստարկից:

Ի դեպ, սա մի բացահայտում է, որի հիմքով ՀՀԿ-ն կարող է նաեւ արգելվել:

loading...
Loading...