1USD = 478.3AMD
1EUR = 568.5AMD
1RUB = 8.31AMD
Появилось видео с места нападения на христиан в Египте Цена на нефть Brent упала ниже $51 впервые с 15 мая 2017 года Причиной взрыва в больнице Бангкока стала бомба Мировые цены на нефть растут
Лента новостей
82-летний отец похоронил своего сына, но через 11 дней от него раздался звонок Появилось видео с места нападения на христиан в Египте Цена на нефть Brent упала ниже $51 впервые с 15 мая 2017 года Guardian рассказала о правилах цензуры в Facebook Причиной взрыва в больнице Бангкока стала бомба Что такое здоровый сон? Причины разрыва отношений глазами женщины Полезные свойства Арбуза Мировые цены на нефть растут Редкая розовая луна в весах 16 мая 2017 Синий лук — уникальный лекарственный овощ! Отчего-то так грустно, что есть хочется, или люблю повеселиться, особенно поесть Тонизирующий напиток с лимоном Пейте утром молоко, чтобы похудеть Джулия Робертс рассказала, как ей удается поддерживать себя в форме Новый метод борьбы со стрессом открыли ученые Как сохранить душевную молодость Сливочное масло полезно для здоровья: врачи 5 причесок, которые делают вас старше Bentley выпустит для веганов машины с отделкой из грибов и медуз Серж Саргсян принял верительные грамоты новоназначенного посла Перу в Армении В центре Рима прогремел взрыв Volkswagen выплатит около $1,2 млрд владельцам автомобилей в США На востоке Турции произошло землетрясение Google оплатила назначенный ФАС штраф в размере 438 млн рублей Ильхам Алиев призвал исламские страны воздерживаться от сотрудничества с Арменией Рецепты счастья в браке 9 проблем людей, которые скрывают эмоции 6 важнейших вопросов для первого свидания: узнать все и сразу Раскрыт секрет идеального завтрака 5 Безумно ревнивых знаков Зодиака Названы самые богатые рэперы 2017 года Встреча Лаврова и Трампа завершилась Лавров рассказал об отказе ЕС от политизации отношений с Россией АСАЛА выносит смертный приговор Рамилью Сафарову Как день вашего знакомства влияет на судьбу ваших отношений Как правильно отказаться от сахара и не навредить здоровью Сильная магнитная буря ожидается 5-6 мая Российский армянин Уелданов (Галустян) приговорен в Баку к восьми годам тюрьмы Школа будущего: как создается IT-страна в Армении На Землю надвигается климатическая катастрофа Проблемы с кожей, с которыми легче смириться, чем бороться 12 вещей, которые делают женщины наедине Kак Квитко выглядела 3 года назад еще без своих нынешних форм Если бы сериал "Универ" снимали для немецкого зрителя Выступление этой 8-летной гимнастки уже оценила 57 млн зрителей 10 ПРИЗНАКОВ, ЧТО ТЫ ВЛЮБЛЕН Только самые внимательные заметят, что не так на этой картинке ЧТО ЦВЕТ ГЛАЗ ГОВОРИТ О ТЕБЕ? 15 жизненных СМС Тест: Только географические гении проходят этот тест без ошибок хитроумные варианты для переписания (Photo) Дневники принцессы: чем занимаются дочери мировых лидеров? 10 диких троллей Жена нашла переписку мужа на сайте знакомств— И Вот как она поступила! 22-летняя инструктор по йоге превратила свой Isntagram в очень прибыльный бизнес 10 СМС, которые могли написать только женщины Против кандидата в президенты Франции Франсуа Фийона возбуждено уголовное дело Процедуру выхода Великобритании из Евросоюза запустят в конце марта ARPI GABRIELYAN - "TSAGHRATSU" 3 удивительных лайфхака для повседневной жизни В Чикаго из-за снегопада в двух авариях столкнулись 34 автомобиля Короли танцпола (Видео) Безглютеновая диета: польза или вред? Прогноз погоды на ближайшие 5 дней В Турции задержали очередного депутата от курдской Демократической партии народов Аппарат Народного защитника: в Батуми на акции задержали 75 человек Президент Армении Серж Саргсян прибыл с официальным визитом в Россию Беременная Бейонсе в секси мини-юбке на празднования дня рождения отчима 15 фраз, которые все мужчины жаждут услышать хотя бы раз! Губернатор бельгийского Антверпена запретил запланированный на пятницу митинг турок Бывшая жена Меладзе прокомментировала его свадьбу с Верой Брежневой Работающий в «белом» поле бизнесмен будет минимально ощущать наличие Комитета госдоходов –Карен Карапетян До 1,5 млн пользователей Instagram оказались под угрозой взлома Минобороны: никакого российского спецназа в Египте нет Путин и Эрдоган обсудили координацию действий военных в Сирии Серж Саргсян: В Баку должны наконец понять, что война — не путь решения проблем Реал может предложить за трансфер Азара Морату, Иско или Хамеса NBA. Результаты и лучшие эпизоды дня «Неконтролируемые» смерти в России

Նախկին կնոջը կացնահարած, զոքանչին սպանած տղամարդը դժգոհ է աներոջ ցուցմունքից և կնոջ եղունգներից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ սկսվեց Վլադիկ Մարտիրոսյանի ու Թագուհի Մանսուրյանի գործով դատական քննությունը:

Նախկին ամուսիններ Վլադիկի ու Թագուհու ընտանեկան պատմությունը եզրափակվել է արյունալի կացնահարությամբ:

Նույն՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է այդ կացնահարության՝ մեկ մարդու սպանության ու երկուսի առողջությանը ծանր վնաս հասցնելու գործի դատական քննությունը: Կացնահարողը Վլադիկ Մարտիրոսյանն է, իսկ կացնահարվածները՝ նախկին կինը՝ Թագուհի Մանսուրյանը, ու նրա ծնողներն են: Թագուհու մայրը ստացած վնասվածքներից մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Տարոնցի 7 հասցեի շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը իր մանկահասակ՝ 2015 թվականի հոկտեմբերին ծնված որդուն տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա ծնողների հետ:

Ապա նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով Վլադիկ Մարտիրոսյանն իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Նույն օրը, երբ Թագուհին ու Կարինեն ուշ գիշերով մտել են շքամուտք ու շարժվել են դեպի առաջին հարկում գտնվող իրենց բնակարանը, հետևից նրանց վրա է հարձակվել դարանակալած Վլադիկը՝ կացինը ձեռքին:

1-ին բնակարանի դիմաց՝ աստիճանահարթակին, 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը նախ կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ:

Ապա նույն կացնով Վլադիկը բազմաթիվ հարվածներ է հասցրել դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններին կանգնած նախկին զոքանչի՝ 58-ամյա Կարինեի գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և սպանել է նրան:

Այնուհետև Վլադիկը նույն կացնով կյանքից զրկելու՝ հանկարծակի ծագած դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գոռոցների վրա տանից դուրս եկած աներոջ՝ Վաչագանի գլխին, ուսին, ձեռքերին՝ պատճառելով ծանր վնասվածքներ, բայց, ըստ մեղադրանքի, իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Վլադիկն ավարտին չի հասցրել նախկին աներոջը սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ աղմուկի վրա դուրս է եկել հարևանը, գործուն միջոցներ է ձեռնարկել հանցավոր գործողությունները դադարեցնելու համար՝ նա հետևից փաթաթվել է Վլադիկ Մարտիրոսյանին ու հեռացրել է տուժողներից:

Ըստ մեղադրանքի՝ այս ծանր հանցագործությունից ավելի վաղ՝ 2016 թվականի հունիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ն անց 30-ին ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ՝ Թագուհու հետ, այդ ընթացքում սպառնացել է, թե կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան 2 տարեկանը չի բոլորի: Թագուհին նախկին ամուսնու կողմից այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել:

Վլադիկ Մարտիրոսյանին հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, սպանության փորձի ու սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Մինչև կացնահարությունը՝ մոտ երկու տարի Վլադիկ Մարտիրոսյանն իր նախկին կնոջ ու նրա ծնողների հետ բավական լարված հարաբերությունների մեջ է եղել, նրանց վեճուկռիվների վերաբերյալ քննվել են քրեական գործեր, կայացվել են մի շարք դատական ակտեր, քննվել է նաև քաղաքացիական գործ:

Հիմա էլ՝ սպանության գործին զուգահեռ, նույն դատարանում ահա քննվում է ևս մեկ քրեական գործ: Ամբաստանյալի աթոռին են Վլադիկ Մարտիրոսյանն ու նրա նախկին կին, կացնահարության գործով տուժող Թագուհի Մանսուրյանը:

Տուժողի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի կարգավիճակում է Թագուհու հայրը՝ Վաչագան Մանսուրյանը:

Նիստի սկզբում Վլադիկ Մարտիրոսյանն ասաց, թե մեղադրական եզրակացության իր օրինակը չի ստացել: Նախագահողը ներկայացրեց ստացական՝ ստորագրված Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, որով նա հայտնում էր, որ 2017 թվականի մարտի 1-ին ստացել է մեղադրական եզրակացությունը: Իր ստորագրությունը ճանաչելով՝ ամբաստանյալն ասաց. «Երևի ստացել եմ»:

38-ամյա Թագուհին ասաց, որ համալսարան է ավարտել, բայց քանի որ համալսարանը մասնավոր է եղել, ապա նա իր կրթությունն անվանեց «միջնակարգ-մասնագիտական»: Ասաց, որ աշխատում է գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար:

Նախագահողը տեղեկացրեց, որ 2017 թվականի մարտի 20-ին դատարանը ստացել է ամբաստանյալ Թագուհի Մանսուրյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի մասով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը որոշել է նշված միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս:

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրվում է մինչև կացնահարության դեպքը իր նախկին կնոջ ու նրա ծնողների նկատմամբ 4 դրվագով բռնություն գործադրելու, նրանց հարվածներ հասցնելու, և 4 դրվագով՝ նրանց սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 137 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Վլադիկ Մարտիրոսյանը գնացել է նախկին կնոջ ծնողների՝ Ս. Տարոնցի 7 հասցեում գտնվող շենքի բակ, սպասել է աշխատանքից վերադարձող կնոջը և որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ՝ ընթացքում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով՝ բռնել ու սեղմել է կնոջ ձեռքերը, քաշքշել է նրան, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչպես նաև նույն վիճաբանության ընթացքում տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:

2016 թվականի հունիսի 20-ին, դարձյալ գիշերվա ժամը 1-ի սահմաններում նույն շենքի բակում Վլադիկ Թագուհու հետ վիճաբանության ընթացքում սպանության սպառնալիքներ է տվել կնոջ ու նրա ծնողների հասցեին:

2016 թվականի հունիսի 21-ին, ժամը 13-ն անց 45-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցում գործող «Մհեր Մար» սուպերմարկետի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին աներոջ՝ Վաչագան Մանսուրյանի հետ, սպանության սպառնալիքներ է տվել ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաև բռունցքով 4-5 հարված է հասցրել մեքենայի մեջ նստած Վաչագանի դեմքին ու ձեռքերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

2016 թվականի հունիսի 22-ին, ժամը 11-ի սահմաններում Վլադիկ Մարտիրոսյանը աներոջ շենքի բակում սպանության սպառնալիքներ է տվել նախկին զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին ու նրա ընտանիքի անդամներին:

Եվ կացնահարությունից անմիջապես առաջ կատարված միջադեպը՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում դարձյալ նույն շենքի բակում Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ՝ Թագուհու հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին ու թևին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այնուհետև նա հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած զոքանչի՝ Կարինե Մանսուրյանի գլխին, ձեռքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Թագուհի Մանսուրյանը, ըստ մեղադրանքի, 3 դրվագով բռնություն է գործադրել նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ՝ 2016 թվականի հունիսի 3-ի, հունիսի 12-ի և հուլիսի 8-ի միջադեպերի ժամանակ ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թևերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Վլադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, թե չի ընդունում այս գործով առաջադրված մեղադրանքը, այն իրականությանը չի համապատասխանում: Նա ասաց, թե ինքը չի հարձակվել, Թագուհին է հարձակվել իր վրա:

Վլադիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից նիստը տեսանկարահանելուն, ընդհանուր առմամբ դրա վերաբերյալ առարկություն չներկայացրեց, սակայն իր դժգոհությունը հայտնեց որոշ լրատվամիջոցներով իր վերաբերյալ հնչեցվող հաղորդումների մասին. «Ինձ այնպիսի արարքներ են վերագրում, իբր ես վերջնական դահիճ եմ»,- ասաց Վլադիկը:

Թագուհի Մանսուրյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց, թե հասկանում է մեղադրանքը, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ասաց, թե քննիչը կարող էր իր եղունգների տակից նմուշներ վերցնել, փորձաքննություն նշանակել ու համոզվել, որ ինքը Վլադիկ Մարտիրոսյանին չի ճանկռել: Թագուհին ասաց, թե ինքը միշտ արհեստական եղունգներով է եղել, դրանցով մարդուն ճանկռել, մաշկի վրա ճանկռվածքներ թողնել հնարավոր չէ:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը:

Նախ հարցաքննվեց երկու՝ տուժողի և տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող Վաչագան Մանսուրյանը:

Նա նշեց, որ նախկին փեսան՝ Վլադիկը, 14 տարի «քունֆու է պարապել», իր աղջիկը նրան ոչինչ անել չէր կարող: Իր աղջիկը՝ Թագուհին, երեխային պահելու համար ոչ միայն գեղեցկության սրահում է աշխատում, նա նաև սպասարկում է մարդկանց տներում, օրինակ՝ հարսանիքներից առաջ, այդ պատճառով երբեմն ուշ է աշխատանքից տուն վերադառնում: Նա տուն է գալիս երկու ձեռքին՝ աշխատանքային ծանր գործիքները, նա հիմնականում կրում է արհեստական եղունգներ և չէր կարող Վլադիկին ճանկռել ու հետքեր թողնել, իսկ քննիչը չի ստուգել՝ Վլադիկի թևերին եղած ճանկռվածքներն ո՞վ է պատճառել, հնարավոր է՝ ինքն է իրեն պատճառել…

Վաչագան Մանսուրյանն ասաց. «Վլադիկը գիշերվա ժամը 1-ին ի՞նչ գործ ուներ մեր բակում, գիշերվա ժամը 1-ին գալիս են երեխային տեսակցելո՞ւ, թե՞ նա գալիս էր հենց կռվելու համար… Երեխային տեսակցելը թող դրոշակ չսարքի… Նա 8 ամիս անգործ նստած է եղել տանը, մեր հաշվին է ապրել ու մեր նկատմամբ էդպե՞ս է վերաբերվել… Ես նրան չեմ վիրավորում, ճիշտն եմ ասում… Մեր տանն ապրած ժամանակ մենք ենք զբաղվել նրա առողջական հարցերով… Էն ընտանիքին, որն աջակցել է իրան, ինքը էդ ձևով է պատասխանել… Երբ եկել էր մեզ հետ ծանոթանալու, ես նրան հարցրի՝ պատրա՞ստ է ընտանիք պահելու, ընտանիքի գլուխը լինելու, կարո՞ղ է մեր աղջկան երջանկացնել: Նա բոլոր հարցերին պատասխանեց՝ այո: Ասաց՝ ես բոլոր հարցերը կլուծեմ: Բայց հետո ո՛չ աշխատեց, ո՛չ ընտանիքին տեր կանգնեց: Նա նույնիսկ իր երեխայից է հրաժարվել՝ ասելով, թե անբարոյականի երեխան իրեն պետք չի… Նա անվանարկում էր իմ աղջկան… Ինքն է սկզբում գնացել «Կիսաբաց լուսամուտներ», մեր մասին ինչքան սուտ կար՝ ասել է… Վեց ամիս իմ կինն է նրա առաջ հաց դրել, ես առավոտը ժամը հինգին վեր էի կենում, գնում էի աշխատանքի՝ հաշմանդամ լինելով, բայց նա չէր աշխատում… Նա իր երեխային ու կնոջը չէր պահում: Աղջիկս ծանր հղիություն էր տանում, նա ծեծում էր հղի կնոջը, նյարդայնացնում էր, վտանգ էր առաջացել երեխային կորցնելու, ես եմ տուն տարել աղջկաս, խնամել եմ, որ էդ երեխան ծնվի… Երեխայի ծնունդին հայրը ներկա չէր: Ես ու կինս էինք հիվանդանոցում… Քանի անգամ ես զանգել եմ իրա հորը, ասել եմ՝ արի, էս ընտանիքը փրկենք: Չի եկել… Թողեք ես Վլադիկի կերպարը ներկայացնեմ, տեսնենք՝ ի՞նչ է արել իր երեխայի համար, որ երեխային դրոշակ է դարձրել… Նա սուպերմարկետի դիմաց մոտեցավ իմ մեքենային, սպանության սպառնալիքներ տվեց, վերջին հայհոյանքները հնչեցրեց, ինձ հինգ անգամ հարվածեց՝ երկու անգամը՝ դեմքիս, երեք անգամ՝ ձեռքիս, որովհետև դեմքս պաշտպանում էի… Աչքիս է խփել, ակնոցս ջարդել… Հետո երբ գնացի ոստիկանություն, եկավ, աղմուկ բարձրացրեց, թե ինքը ոչինչ չի արել: Ես պահանջեցի սուպերմարկետի տեսախցիկների նկարածով ստուգել, տեսան՝ ինքն է նախահարձակ լինում, ինձ հարվածում… Նա ինձ ամենալկտի հայհոյանքներն է տվել, էդքան հայհոյանքը նրա բերանի մեջ ո՞նց է տեղավորվում… Իմ ընտանիքը խաղաղ ընտանիք էր: Ես իմ կնոջ վրա երբեք ձեռք չեմ բարձրացրել, որ հետո ինչ-որ մեկը գա ու կնոջս սպանի՞… Մենք ենք իրան ոտից գլուխ հագցրել-կապցրել, ըսկի տրուսիկ-նասկի չուներ հագին… Եթե նա լավը լիներ, ես չէի՞ ուզի՝ աղջկաս կողքին լիներ… Բաժանվելուց հետո նա գիշերվա ժամը մեկին ի՞նչ գործ ուներ մեր բակում, հետո էլ աղջկաս մեղադրել են, թե հարձակվել է, իմ աղջիկը ո՞նց պիտի հարձակվեր, նա հոգնած աշխատանքից տուն էր գալիս ծանր գործիքներով… Խեղճն աշխատում է, որ երեխային պահի, կերակրի… Անընդհատ նույն բանն է կրկնվել: Վլադիկը բազմիցս ստորագրություն է տվել, որ մեզ չի անհանգստացնի, բայց շարունակել է անհանգստացնել, հետապնդել… Քանի անգամ ենք ասել՝ թող-գնա: Ոչ մի ռեակցիա…

Կացնահարության գիշերն էլ եկել կանգնել էր մեր բակում: Կինս զանգեց ոստիկանություն, խնդրեց, որ գան, հեռացնեն: Ասին՝ ի՞նչ է անում: Ասինք՝ կանգնած է: Ասին՝ որ կանգնած է, գանք՝ի՞նչ անենք… Պիտի դժբախտությունը տեղի ունենար, նո՞ր գային: Ոչ ոք ոչինչ չէր անում, նա ամեն անգամ սպանության սպառնալիքներ էր տալիս, մենք բողոքում էինք… Ե՞ս եմ գնացել իրա բակ, աղջի՞կս է գնացել, նա ի՞նչ գործ ուներ գիշերները մեր բակում, ինքն էլ՝ քունֆու պարապած, նրան ծեծել կլինե՞ր…»:

Դատավարության կողմերը Վաչագան Մանսուրյանին հարցեր կտան հաջորդ դատական նիստին՝ մայիսի 8-ին:

Տուժող Վաչագան Մանսուրյանի և ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի վերաբերմունքը միմյանց նկատմամբ ակնհայտ լարված էր: Վլադիկը անընդհատ հայտարարություններ էր անում Վաչագանի ցուցմունքի ընթացքում, պահանջում էր, որ տուժողն իրեն չվիրավորի…

Այս մարդկանց փոխհարաբերություններում ոչինչ չի փոխվել: Նույնիսկ կացնահարության ծանր դեպքը, Կարինե Մանսուրյանի սպանությունը ոչինչ չէին փոխել, ասես՝ հերթական ծեծուսպառնալիքի գործն է քննվում՝ ընտանեկան բազմաթիվ վեճ ու կռիվների հիշատակումներով, «մայկա-տրուսիկի» ու կերած հացի հիշեցումներով… Սպանության ծանր գործին զուգահեռ ահա այս գործի քննությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հարաբերությունները ինչպես կային՝ լարված, այդպես էլ, դեռ մի բան էլ՝ ավելի վատ՝ մնացել են: Գոնե իր երեխայի մոր վերաբերյալ նման թեթև գործով, եթե անգամ ընդունենք՝ կինը ճանկռել է իրեն, Վլադիկը կարող էր բողոք չներկայացնել՝ հանուն իր երեխայի, չէ՞ որ լինելով ծանր մեղադրանքով մեղադրվող անձ, նա ներկայումս օբյեկտիվ պատճառներով չի կարող լինել երեխայի կողքին: Ուրեմն ինչո՞ւ ամեն ինչ անել՝ երեխայի կյանքն ավելի ու ավելի թունավորելու համար… Չէ՞ որ կյանքը ցույց տվեց, որ անընդհատ ուռճացվող թշնամությունը միայն ծանր հետևանքների է հանգեցնում…

loading...
Loading...