«Ժողովուրդ». Ինչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության անդամները Փաշինյանի հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Ժողովուրդ». Ինչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության անդամները Փաշինյանի հետ – Պանորամա joghovurd  «Ժողովուրդ». Ինչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության անդամները Փաշինյանի հետ – Պանորամա joghovurd

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել:

Իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձևով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են: Նիկոլ Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում:

Օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել: Ի դեպ, երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար: Օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև