Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը. Վազգեն Մանուկյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը. Վազգեն Մանուկյան – Պանորամա safj  Ադրբեջանի վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը. Վազգեն Մանուկյան – Պանորամա safj

«Նախ և առաջ պետք է ամեն ինչ անել, որ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, քաղաքական վեճեր կլինեն, թե այդ դեպքում որ ճանապարհն ընտրել»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը:

Պաասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերին, նա նշեց.
«Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ:  Բայց մի բան հստակ է՝ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստարտեգիական չէր, այլ պրեստիժի, պատվո հարց էր, իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի  հարցը ստրատեգիական հարց է  ոչ միայն Ադրբեջանի համար, ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա, իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի: Ինչ որ իրենք անեն, կարող է առաջին հայացքից անկապ թվալ, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այսօր այս գործով դատական նիստն է:

Նախքան դատարան մտնելը՝ Վ.Մանուկյանն ասաց, որ ոչ մամուլով, ոչ էլ անձնական որևէ մեկին խորհուրդ չի տվել, թե ինչ պետք է անել, ամեն մեկն ինքն է որոշում:

Հարցին՝ ի՞նչ  է նշանակում պատրաստ լինել  կայծակնային արագությամբ ապստամբությամբ վերցնել իշխանությունը,  Վ.Մանուկյանը պատասխանեց. «Դատավորը միևույնն է հարցնելու է դա, սպասենք այն ժամանակվան: Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու: Ես իմ ասած ցանկացած խոսքի տեր եմ, բայց ինձ պետք չէ բացատրել դատարանին, թե ինչ նկատի ունեի»:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև