Ըստ ՍԴ-ի` դիմումատուների ներկայացրած դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ. հրապարակվել է ամբողջական վճիռը

Բաց մի թողեք
- Advertisement -

Ըստ ՍԴ-ի` դիմումատուների ներկայացրած դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ. հրապարակվել է ամբողջական վճիռը 24dc0d33 8536 4b8b a203 987b936c906f w800 h450  Ըստ ՍԴ-ի` դիմումատուների ներկայացրած դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ. հրապարակվել է ամբողջական վճիռը 24dc0d33 8536 4b8b a203 987b936c906f w800 h450

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնող իր որոշման մանրամասները՝ եզրահանգելով՝ 4 քաղաքական ուժերի բարձրաձայնած խախտումները, քվեարկությունից առաջ և այդ օրը արձանագրած անճշտությունները, տարատեսակ խնդիրները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերն ունեցել են դրվագային կամ եզակի դրսևորումներ։ Բարձր դատարանը արձանագրել է, որ դրանք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, ուստի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները՝ քվեարկության արդյունքները անվավեր հայտարարելու մասին, ենթակա են մերժման։

Սահմանադրական դատարանի որոշման վերջում նշվում է, որ արտահերթ ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար կարող էին հիմք ծառայել այլ որոշում կայացնելու։

Բարձր դատարանն իր ծավալուն գնահատականների մեջ անդրադարձել է դիմողների ներկայացրած բոլոր դրվագներին, որոնց մասին դատարանում մեկ շաբաթ շարունակ խոսեցին ընդդիմադիրները։

Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորների կայացրած որոշման մեջ տեղ են գտել ինչպես վարչական ռեսուրսների և ընդդիմադիրների արձանագրած խախտումների, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունների մասին գնահատականներ։ Նախ, Սահմանադրական դատարանն ընդգծում է՝ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների ստացած ձայների հարաբերակցության վրա, և ընդհանուր արդյունքն աղավաղված է։

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար 2 պայման է անհրաժեշտ՝ «ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ»։

Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում 29 մանդատ ստացած, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ի թիվս այլ խնդիրների, Բարձր դատարանում խոսել էր նաև իշխանության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման մասին։

«Թեև ներկայացված առանձին փաստարկներ վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ: Ավելին, չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը իշխանության կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով և ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա», – եզրահանգել է Բարձր դատարանը:

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումատուների մատնանշած՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հնչեցրած ատելության խոսքին։

Քննադատելով առհասարակ ատելության խոսքը` դատարանը նշում է՝ Փաշինյանի կողմից ենթադրյալ բռնության կոչերի և սպառնալիքների՝ ընտրությունների արդյունքի վրա ազդեցության մասին փաստարկները վերացական են, զուրկ են որոշակիությունից և հիմնված են քաղաքական ելույթներից մեջբերված հատվածներում կառուցված առանձին արտահայտությունների վրա՝ առանց դրանց ընդհանուր համատեքստին անդրադարձի, և որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև