Ալիևը խոսել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին՝ Էրդողանի կնոջ հետ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ալիևը խոսել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին՝ Էրդողանի կնոջ հետ – Պանորամա ahd  Ալիևը խոսել է կրտսեր Հեյդարի հիվանդության մասին՝ Էրդողանի կնոջ հետ – Պանորամա ahd

Ադրբեջանական յութուբյան ալիքներից Azad Söz-ը հերթական բացահայտումն է արել Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ։ Որպես ապացույց ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Շուշի գնալու ճանապարհին ավտոբուսում Իլհամ Ալիևի ունեցած զրույցից առանձնացված մի վիդեոդրվագ՝ հաղորդման հեղինակը պնդում է, որ Հեյդար Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ բուժվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։ Այս մասին գրում է regionmonitor-ը։

Վիդեոդրվագում, որը ըստ հաղորդման հեղինակի անմիջապես հեռացվել է թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներից և համացանցից, Իլհամ Ալիևի և Էմինե Էրդողանի միջև ընթանում է հետևյալ երկխոսությունը․

Իլհամ Ալիև – Շնորհակալություն ցուցաբերած հոգատարության համար։ Հանկարծակի (առանց պատճառի) եղավ։ Եկա, տեսա, որ ոտքն այդպես ուռել է:

Էմինե Էրդողան – Ցավում եմ (բռց․՝ անցած լինի)…

Իլհամ Ալիև – Առանց պատճառի, ինֆեկցիան էլ շատ արագ էր տարածվում, ժամերով, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մինչև ծունկն էր հասել։

Այնուհետև Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Էմինե և Թայիփ Էրդողաններին ամեն օր հետաքրքրվելու համար, ինչին ի պատասխան Թայիփ Էրդողանը նշում է, որ այդ հիվանդանոցը, որտեղ, ըստ հաղորդման հեղինակի, բուժվում է կրտսեր Հեյդար Ալիևը, լավն է։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Region Monitor-ը, միևնույն յութուբյան ալիքը «Կրտսեր Հեյդարը ծանր հիվանդ է. Նրա բժիշկը խոսել է» վերտառությամբ թողարկման մեջ բացահայտել էր Հեյդար Ալիևի բացակայության պատճառները։ Թողարկման մեջ նշվել էր, որ Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է և մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, ուստի պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Շուշի կամ այլ վայրեր այցերի ժամանակ, կամ տարբեր կառույցների բացման արարողությունների գնում է միայն կնոջ և աղջիկների հետ, իսկ միակ տղային և «ժառանգորդին» երբևէ իր հետ չի տանում։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև