«Եթե Ադրբեջանը հիմա դժվարությամբ է զենք-զինամթերք հասցնում Նախիջևան, մեր տարածքով անելու է շատ հարմարավետ պայմաններում»․ Արմինե Ադիբեկյան

Բաց մի թողեք
- Advertisement -

«Նիկոլ Փաշինյանը շատ եռանդաբար պաշտպանում է իր հայրենիքի շահերը, որը ոնց որ թե Հայաստանը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։

Ադիբեկյանը նկատում է, որ Փաշինյանը փաստում է, որ թշնամին մտել է Հայաստանի տարածք, կատարում է ռազմական և ահաբեկչական տարատեսակ գործողություններ, բայց դրան զուգահեռ՝ ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանն այդ ամենը շարունակի անել ավելի բարենպաստ պայմաններում։

«Եթե Ադրբեջանը հիմա դժվարությամբ է զենք-զինամթերք հասցնում Նախիջևան, եթե Նախիջևանից նա դժվար է զորքերը տեղափոխում ցամաքային Ադրբեջան, մեր տարածքով նա անելու է շատ ավելի հարմարավետ պայմաններում և կիսելով ՀՀ-ն 2 մասի, աշխատելու է 2 ֆրոնտով, իսկ մենք արդեն պրոբլեմ ենք ունենալու մեր զորքը, զինամթերքը հասցնելու ՀՀ հյուսիսային տարածքներ։ Մենք հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի առնվազն անտրամաբանական լինելը կամ կոնկրետ բացահայտ, թշնամական  վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության և գոյության նկատմամբ․․․»։

Ադիբեկյանի խոսքով՝ անցնող 3 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն աշխարհում բարձր հեղինակություն վայելող մեր երկիրն այսօր սարքել է բեռ․

«Հեղինակություն վայելող պետությունը սարքել է բեռ, պզուկ, քթի պզուկ սարքեց, որը պետք է ճզմել և հեռացնել․․․»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև