Մոսկվայում ձերբակալվել են «Եհովայի վկաներ» աղանդավարական ցանց ձևավորելու մեջ կասկածվող անձինք – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մոսկվայում ձերբակալվել են «Եհովայի վկաներ» աղանդավարական ցանց ձևավորելու մեջ կասկածվող անձինք – Պանորամա 3  Մոսկվայում ձերբակալվել են «Եհովայի վկաներ» աղանդավարական ցանց ձևավորելու մեջ կասկածվող անձինք – Պանորամա 3

Մոսկվայի Հարավարևմտյան շրջանային ոստիկանության վարչության քննիչները բերման են ենթարկել արգելված ծայրահեղական կազմակերպության բջիջ ձևավորելու մեջ կասկածվող երեք անձի: Նրանց մեղադրանք է առաջադրվել, սակայն խափանման միջոց դեռ չի ընտրվել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Քրեական գործը հարուցվել է մայրաքաղաքում «Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեության վերաբերյալ ձեռք բերված նյութերի հիման վրա: Այս կազմակերպությունը Գերագույն դատարանը նախկինում ծայրահեղական էր ճանաչել:

Հետաքննության տվյալներով՝ 2017-ի սեպտեմբերից մինչև 2020-ի ապրիլ մի խումբ մարդիկ, իմանալով այս կազմակերպության արգելված լինելու մասին, Մոսկվայի կենտրոնում  կազմակերպել են տեղական բջիջի աշխատանքը:

«Գաղտնի հավաքները տեղի են ունեցան Մոսկվայի հարավ-արևմտյան վարչական շրջանում գտնվող մի քանի բնակարաններում, որտեղ հետևորդներն ուսումնասիրում էին կրոնական գրականությունը և «Եհովայի վկաների» ուսմունքը քարոզող տեղեկատվության այլ նյութեր պարունակվող կրիշներ և իրականացրել են այս աղանդին բնորոշ այլ գործողություններ: Բացի այդ, կազմակերպիչներն առցանց հանդիպումներ են անցկացրել տեսակապի միջոցով, ինչպես նաև մայրաքաղաքի և Ռուսաստանի Դաշնության այլ մարզերի բնակիչներին համոզել և հավաքագրել են նոր մասնակիցների՝ ներգրավելով արգելված կրոնական շարժմանը»,-նշել են Քննչական կոմիտեից:

Խուզարկվել են կազմակերպիչների ու խմբի անդամների բնակարանները, որոնց ընթացքում առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային սարքեր, մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն և հետաքննության համար կարևոր այլ իրեր:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև