Քանյե Վեսթը ցանկանում է իր անունը փոխել Ye

Բաց մի թողեք
- Advertisement -

Քանյե Վեսթը ցանկանում է իր անունը փոխել Ye 5EAB6CCA 3368 4425 B063 D7A2F97FEEF4 w800 h450  Քանյե Վեսթը ցանկանում է իր անունը փոխել Ye 5EAB6CCA 3368 4425 B063 D7A2F97FEEF4 w800 h450

Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը պաշտոնապես դիմում է ներկայացրել՝ իր անունը «Յե» (Ye) դարձնելու խնդրանքով:

Էքսցենտրիկ պահվածքով հայտնի գերհարուստ երգիչը գրել է, թե «անունս փոխելու ցանկությունը բացատրվում է սոսկ անձնական շարժառիթներով»: Դրանից զատ Վեսթը որևէ ուրիշ բացատրություն չի ներկայացրել:

Կալիֆորնիայի նահանգում գործող օրենքների համաձայն, անունը փոխելու համար պահանջվում է տվյալ վարչական շրջանի դատավորի թույլտվությունը: Բացի այդ, ըստ շոուբիզնեսի անցուդարձը լուսաբանող Variety հանդեսի, անվան փոփոխությունը հաստավում է, երբ նոր անունը հրապարակվում է մի քանի օրաթերթերումն:

44-ամյա Վեսթը հիմա թողարկում է իր թվով 10-րդ սկավառակը, որն անվանել է «Դոնդա»՝ ի պատիվ հանգուցյալ մոր, Դոնդա Վեսթի: Ալբոմի շնորհանդեսը Չիկագոյում է:

Նախորդ ալբոմը՝ Jesus is King (Հիսուսը թագավոր), 2019 թվականին Գրեմիի մրցանակ է ստացել:

Թե ինչու է նա ուզում դառնալ «Յե»՝ տակավին հայտնի չէ: Քանյե Վեսթի կինը՝ հայկական արմատներով շոուբիզնեսի գերաստղ Քիմ Քարդաշյանը, 2020 թվականին նշել է, որ երգչի մոտ նկատվում են հոգեկան խանգարումներ:

Զույգը 2021-ին ամուսնալուծության գործընթաց է սկսել: Նրանք ունեն 4 զավակ և պայմանավորվել են, որ երեխաները կմնան համատեղ խնամակալության տակ: Քանյեն և Քիմը միլիարդատերեր են: 2015 թվականի գարնանը նրանք այցելել էին Հայաստան:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև