«Հրապարակ». ԱմենաԿոնֆլիկտային հանձնաժողովը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Հրապարակ». ԱմենաԿոնֆլիկտային հանձնաժողովը – Պանորամա hraparak  «Հրապարակ». ԱմենաԿոնֆլիկտային հանձնաժողովը – Պանորամա hraparak

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձևավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին և ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։

Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին առաջինը ոտքով հարվածողն էր, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ Ներկայացված կլինեն նաև Գագիկ Մելքոնյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, Քրիստինե Պողոսյանը։

Իսկ ընդդիմությունից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կդառնա հանձնաժողովի փոխնախագահ։ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաև Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմի նման ընտրությունը թերևս բնական է, որովհետև սա լինելու է ամենաաղմկոտ քննարկումների հարթակը, որը տաք է պահելու իշխանության աքիլեսյան գարշապարը՝ 44-օրյա պատերազմի թեման»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև