Ալիևն ընդունում է՝ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. Մհեր Մարգարյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ալիևն ընդունում է՝ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. Մհեր Մարգարյան – Պանորամա 74894414 1903200249825588 7627353754345406464 n  Ալիևն ընդունում է՝ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել ԼՂ հակամարտությունը. Մհեր Մարգարյան – Պանորամա 74894414 1903200249825588 7627353754345406464 n

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝  դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը։

Նամակը հասանելի է հետևյալ հղումով։ 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև