Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Օգոստոսի 30-ին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր:

Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:

Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը:

Ցուցադրության մուտքն ազատ է:

Ցուցադրությունն իրականացնում է «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 B6 D5 B6  Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 B6 D5 B6

Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 201  Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 201

Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 202  Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 202

Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 205  Երևանում կցուցադրվեն արծաթյա գոտիներ՝ կրկնօրինակված Իրանի Սուրբ Թադեոս առաքյալի վանքի զարդաքանդակներից – Պանորամա  D5 B6 D5 AF D5 A1 D6 80 205

 

 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև