Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Օգոստոսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների կողմից վարած «Iveco» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Mercedes Benz»-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006թ. և 24․10․2007թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 6 9  Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 6 9

Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 10 5  Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 10 5

Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 13 1  Ավտոպատահարի հետևանքով երեք մահացածներից երկուսն անչափահասներ են – Պանորամա 13 1

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև