Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը – Պանորամա mxs  Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը – Պանորամա mxs

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել նորակառույց ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը, որը հնարավորություն կտա հոգալ Արցախի բնակչության կենցաղային և տեղի արդյունաբերության կարիքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Այս օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, որի համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Ըստ հաղորդագրության, հիդրոտեխնիկները սկսել են ինժեներական աշխատանքներ կատարել Մարտակերդի շրջանի սահմանազատման գծի մոտ արհեստական ջրամբար կառուցելու ուղղությամբ:

«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը` անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այժմ ապահովում է մեր ֆիզիկական և աշխատանքների անվտանգությունը: Մենք շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին՝ ժամանակին ցուցաբերած աջակցության համար»,-ասել է հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև