Հայաստանում քովիդով վարակված 700 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում

Բաց մի թողեք
- Advertisement -

Հայաստանում քովիդով վարակված 700 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 3d401610 2a7c 49e9 8e38 5e8bd4a9c9a7 w800 h450  Հայաստանում քովիդով վարակված 700 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 3d401610 2a7c 49e9 8e38 5e8bd4a9c9a7 w800 h450

Հայաստանում քովիդով վարակված 700 պացիենտ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին կան 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Հայաստանում քովիդ պացիենտներին, ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը։ Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 պացիենտներ։ Ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թիվը և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է», – ասաց նախարարը` նշելով, որ պատրաստ են ծավալելու մինչև 2 հազար 700 մահճակալ, բայց դա մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում։

Ավանեսյանն ընդգծեց՝ Հայաստանում ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելության աստիճանով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով։

«Ունեք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար», – ասաց նախարարը։

Խոսելով պատվաստումային գործընթացից՝ Ավանեսյանը տեղեկացրեց՝ երեկ իրականացվել է 7 հազար 114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 267 հազար 504 պատվաստում։

Հայաստանում երեկվա դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 522-ով, բուժվածներինը՝ 359-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև