Կառավարությունը 40.3 մլն դրամ հատկացրեց փախստականների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար: – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կառավարությունը 40.3 մլն դրամ հատկացրեց փախստականների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար: – Պանորամա stepanakert armenia 01  Կառավարությունը 40.3 մլն դրամ հատկացրեց փախստականների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար: – Պանորամա stepanakert armenia 01

Կառավարությունն այսօր չզեկուցվող որոշումներից մեկով պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրեց 40.3 մլն դրամ, պատերազմի հետևանքովԱրցախից Հայաստան եկած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է.

«17.11.2020-14.12.2020թթ. դրությամբ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախի Հանրապետություն տեղափոխվել է 39103 քաղաքացի և փոխհատուցվել է 247,151.500 դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N 1991-Ն, 24.12.2020թ. N 2172-Ն, 08.04.2021թ. N 528-Ն և 10.06.2021թ. N 960-Ն որոշումների։ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի N 1800-Ա որոշմամբ վերջնաժամկետ սահմանված չէ։

28.05.2021-05.08.2021թթ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն տեղափոխվել է 6235 քաղաքացի, տեղափոխման ծախսերը կազմում են 40,310,000 դրամ, որը դեռևս չի փոխհատուցվել»։
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև