Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին – Պանորամա anc  Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանքի տակ են. Աղվան Վարդանյանը՝ Մուկուչյանին – Պանորամա anc

«Նոր մի կարգավորումով ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ է կիրառում: Ուզում եմ սրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը, հիմնավորումը, արդյո՞ք սա ԿԸՀ գործն է»,- ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցադրումներ արեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ «ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են»։

«Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- հարցրեց Ա. Վարդանյանը։

Տիգրան Մուկուչյանն ասաց՝ ԿԸՀ-ում այն կարծիքին է, որ անձեռնմխելիության վերաբերյալ նորմը լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի. «Այդ նորմի բովանդակային մասին առիթ չէր եղել նախկինում անդրադառնալու և դրա կիրառելիության խնդիրներն այդքան տեսանելի չէին։

Այսօր արդեն խոսվում է նոր նախագծի շրջանառման մասին կապված այդ իրավանորմի հետ, որովհետև իրականում այդ նորմի կիրառումը, որ տեղի ունեցավ, ինքն իրենով բազմաթիվ խնդիրներ առաջադրեց, և հանձնաժողովում կարծում ենք՝ լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի այդ նորմը»։

Ա. Վարդանյանն ասաց, որ բոլոր դեպքերում Մխիթար  Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի պարագայում ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրեց քվեարկությամբ:

«Այս նորմի ոչ հստակության պարագայում նման որոշումը միանշանակ բոլոր պարագաներում … Դուք անձամբ, իբրև ԿԸՀ նախագահ, բոլոր դեպքերում կո՞ղմ եք քվեարկել պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու դիմումներին»,- հետաքրքրվեց  Ա. Վարդանյանը:

Տիգրան Մուկուչյանն արձագանեց. «Ես մասնակցել եմ Արմեն Չարչյանի գործով դիմումի քվեարկությունը, կողմ եմ քվերակել: Մյուս քվեարկություններն չեմ մասնակցել առողջական խնդիրների պատճառներով, բայց, խնդրում եմ,  իմ չմասնակցությունը երբևէ չորակեք, որ ես չպետք է կրեմ այդ որոշումների պատասխանատվությունն ու խուսափեմ իմ գործընկերների հետ ամբողջական պատասխանատվություն կիսելուց»:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև