ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ձևաչափով, 3 հերթով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ձևաչափով, 3 հերթով – Պանորամա f6128dfad9356b 6128dfad935ab  ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ձևաչափով, 3 հերթով – Պանորամա f6128dfad9356b 6128dfad935ab

Կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքի կանխարգելման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի առկա եղանակով:

1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին
2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին
3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ առկա բակալավրիատի բոլոր կուրսերի դասերը և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 6-ից։

Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից։
Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից։

Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ,
հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,
առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,
առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ,
հեռակա մագիստրատուրայի 2 տարվա և 2,5 տարվա ուսուցման 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ։

ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները.

1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8․30-9։00, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-13․50՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:

Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ:

Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների և աշխատակիցների անհատական ջերմաչափում:  Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում: Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը չկատարող ուսանողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր։
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև