Դեօկուպացիայի խնդիրն պետք է բարձրաձայնվի մեր խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից. Մամիջանյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Դեօկուպացիայի խնդիրն պետք է բարձրաձայնվի մեր խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից. Մամիջանյան – Պանորամա 24  Դեօկուպացիայի խնդիրն պետք է բարձրաձայնվի մեր խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից. Մամիջանյան – Պանորամա 24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Խոսելով այդ պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունների մասին, նա նշեց. «44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկիրն, իմ խորին համոզմամբ, այդպես էլ չստացավ այն միջազգային աջակցությունը, առաջին հերթին` խորհրդարանական դիվանագիտության խողովակներով, որի հնարավորությունները կային: Ուստի հետայսու կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանձնաժողովն ամեն ինչ անի, որ Հայաստանն երբեք միջազգային հարթակներում այդ կարգավիճակում չհայտնվի»:

Նա կարևոր համարեց խորհրդարանական դիվանագիտական խողովակների միջոցով բոլոր հնարավոր հարթակներում ու կառույցներում պատերազմի ժամանակ թշնամու կողմից  իրականացրած վայրագությունների, հանցագործությունների մասին բարձրաձայնելը, մասնավորապես ահաբեկիչների ներգրավման, արգելված զինատեսակների կիրառման, խաղաղ բնակչության թիրախավորման:

Հայկ Մամիջանյանն ասաց, որ դեօկուպացիայի հարցերն այս պահին օրակարգում չեն, գործադիր մարմինն ունի որոշակի կաշկանդվածություն, բայց խորհրդարանական դիվանագիտությունը  միշտ ավելի ճկուն է, ավելի շատ հնարավորություններ է ընձեռում ու խորհրդարանականները միշտ կարող են ավելի ազատ լինել իրենց պահանջների մեջ:

«Դեօկուպացիայի խնդիրն ամեն կերպ պետք է բարձրաձայնվի մեր  խորհրդարանի բոլոր պատվիրակությունների կողմից»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:

Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ, Արցախյան հարցով բանակցություններում խորհրդարանը պետք է միշտ ունենա վերահսկողական ֆունկցիա, այդ հարցում ԱԺ-ն չի կարող հայտնվել լուսանցքում և քանի որ չստեղծվեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը, ապա այս հանձնաժողովը պետք է լինի այդ գործընթացի առաջամարտիկը։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև