Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը. Դեմոկրատական կուսակցության – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը. Դեմոկրատական կուսակցության – Պանորամա 25  Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը. Դեմոկրատական կուսակցության – Պանորամա 25

Օգոստոսի 26- ին կայացել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության Նախագահության արտահերթ նիստ, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի, քննարկման էր ներկայացվել ՀՀ ազգային -պետական  անվտանգության նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտություն։ Առաջարկի հիմքում տարածաշրջանում, հատկապես, Սյունիքում, շարունակվող վտանգավոր զարգացումներն են։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

«Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի  նախագահ Ալիևի  ուղղակի ցուցումով, ստահոդ ինչ-որ պատահարի վկայակոչմամբ, ադրբեջանական զինծառայողները արգելափակել են ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Հայաստան-Իրան  միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, որի հետևանքով Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը հայտնվել են շրջափակման մեջ: Իրականացվել է ագռեսիայի ակտ, թշնամին քայլ առ քայլ զավթում է մեր պետության տարածքը, օգտվելով ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական», փաստացի պարտվողական քաղաքականությունից։

ՀՀ քաղաքացիների կյանքը, սահմանադրական իրավունքները  բացահայտ ոտնահարվում են: ՀՀ ՄԻՊ-ի արձանագրմամբ ծագել է հումանիտար ճգնաժամի իրական վտանգ: Կաթվածահար է Հայաստան-Իրան, Իրան-Հայաստան ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի կարևորագույն հատվածը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը  պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ  միջոցները, ընդհուպ գերեվարելու մեր ինքնիշխան տարածքը ներխուժած զինյալներին և  հանգուցալուծելու իրավիճակը այլ ոչ թե հայեցողական և վստահություն չներշնչող արտահայտություններով կամ «բացատրություններով» թաքցնել պետական անգործունակությունը։ Ի. Ալիևն ակնհայտ նսեմացնում է ՀՀ պետությունը՝ հրաժարվելով ուղղակի բանակցել և պետական ահաբեկչության միջոցով պարտադրելով մեզ զանգեզուրյան «միջանցքի» թուրքական ծրագիրը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր անհանգստությամբ արձանագրում է, որ նման իրավիճակը չի կարող շարունակվել, պատերազմն ըստ էության չի դադարել, Արցախի զավթման և հայաթափման նպատակին զուգընթաց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը շարունակում է Հայաստանի պետականության ջախջախման, տարածքային ամբողջականության խաթարման և տարածաշրջանում միաբևեռ թուրքական գերակայության հասնելու ծրագրիրը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն աններելի է համարում հապաղումը. ՀՀ պետական-ազգային շահերը սակարկման ենթակա չեն, և պետական մարմինները պետք է համարժեք պատասխան տան Ադրբեջանի տարածքային նկրտումներին՝ լիարժեք գործի դնելով միջազգային դիվանագիտական և անվտանգային բոլոր գործիքները:

Մենք դիմում ենք հանրությանը, սատար լինել քաղաքական այն ուժերին, որոնք միաբանվելու են հանուն Հայաստանի Հանրապետությունն և Արցախի Հանրապետությունը  պաշտպանելու և ամրապնդելու հայոց պետականությունը»,- հայտնում են կուսակցությունից։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև