Անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ. Միրզոյանը՝ Թրեյսիին

Բաց մի թողեք
- Advertisement -

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ. Միրզոյանը՝ Թրեյսիին f30a3e00 2b77 4607 91fb 4fe51c0d7b98 cx0 cy38 cw0 w800 h450  Անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ. Միրզոյանը՝ Թրեյսիին f30a3e00 2b77 4607 91fb 4fe51c0d7b98 cx0 cy38 cw0 w800 h450

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել է «Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը»:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:

Արտգործնախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև