Հարսանյաց զգեստով Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հարսանյաց զգեստով Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին – Պանորամա skynews kanye west kim kardashian west 5491755  Հարսանյաց զգեստով Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Քանյե Ուեսթի ալբոմի շնորհանդեսին – Պանորամա skynews kanye west kim kardashian west 5491755

Քիմ Քարդաշյանը հարսանյաց զգեստով է հայտնվել Քանյե Ուեսթի «Donda» նոր ալբոմի երեկույթ -շնորհանդեսին, որը տեղի է ունեցել օգոստոսի 26 -ին՝ ռեփերից ամուսնալուծության հայց ներկայացնելուց մի քանի ամիս անց: SkyNews-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Ինսայդերների կարծիքով, Քարդաշյանի մասնակցությունը միջոցառմանը չի նշանակում զույգի վերամիավորում։ Հեռուստաաստղը և հիփ-հոփ արտիստը դեռ միասին չեն, իր հագուստով Քիմը պարզապես ուզում էր աջակցել իր նախկին սիրեցյալին, ում հետ փորձում է ջերմ հարաբերություններ պահպանել:

Քարդաշյանը բեմ բարձրացավ Balenciaga-ի հարսանյաց զգեստով`«No Child Left Behind» երգի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաև սեռական ոտնձգության մեջ մեղադրվող Մերիլին Մենսոնը, և սկանդալային ռեփեր DaBady-ին:

Չիկագոյում կայացած երեկույթը թվով երրորդն էր, որը նվիրված էր Քանյեի «Donda» ալբոմի թողարկմանը, մինչդեռ սկավառակը դեռ չի թողարկվել:

Ռեփերը գրեթե երկու ժամ ուշացումով է ներկայացել միջոցառմանը, և այդ ամբողջ ընթացքում էկրանին հեռարձակվել է նրա մոր լուսանկարը, որին նվիրված է թողարկվելիք ալբոմը: Ներկայացման ընթացքում Ուեսթը, DaBady-ին և Մենսոնը կանգնած էին ռեփերի մանկության տան զարդարված շքամուտքում ՝ շրջապատված ոստիկանական հանդերձանքով պարողների ամբոխով և ամենագնացների շարասյունով:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև