Ո՞ւմ ազգականն ու ընկերն է ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը

Բաց մի թողեք
- Advertisement -

168.am-ը Շիրակի մարզում վարվող խայտառակ կադրային քաղաքականության մասին իր հրապարակումներում, երբ, օրինակ, խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու համար դատապարտված նախկին դատավորը նշանակվում է «Շիրակ ՋՕ»-ի պետ, կամ երբ քրեական անցյալ ունեցող նախկին ոստիկանը, ով մեղադրվել է, ի դեպ, շահադիտական նկատառումներով քաղաքացուն ծեծելու, մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, նշանակվում է Ոստիկանության Արթիկի բաժնի պետ, իսկ սեյսմիկ ծառայության հետ առհասարակ որևէ կապ չունեցողները, նախկին իմքայլական շիրակցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի բարձր հովանու ներքո սկսում են ղեկավարել Սեյսմիկ պաշտպանության Շիրակի տարածքային ստորաբաժանումը, պետության դեմ գործած ծանր հանցանքի մեջ մեղադրված անձն էլ փորձում է դառնալ Կադաստրի Շիրակի մարզային վարչության պետ, հաճախ է գրել, որ այս նշանակումների ճանապարհին հնարավոր խոչընդոտները վերացնելու համար օգտագործվել է նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Շիրակի մարզային ստորաբաժանումը, ենթադրաբար, քանի որ  մեր տեղեկություններով՝ այս նշանակումներից շատերի ետևում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Մեզ հետաքրքրեց, թե այնուամենայնիվ, ո՞վ է ԱԱԾ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարը, ով այդպես անվերապահորեն կատարում է Արմեն Աբազյանի բոլոր հրամաններն ու իրականություն դարձնում ցանկությունները, կամ միգուցե սեփական նախաձեռնությամբ է որոշում մարզում իրականացնելիք իր աշխատանքային քաղաքականությունը:

168.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը Արամ Հակոբյանն է՝ ԱԱԾ լուսահոգի տնօրեն Գորիկ Հակոբյանի եղբորորդին: Սա կլիներ սովորական, եթե երկրում ամենաստորին կադրային նշանակումն անգամ չզեկուցվեր Նիկոլ Փաշինյանին: Ու հիմա, փաստորեն, պարզվում է, որ երկար տարիներ Գորիկ Հակոբյանին քննադատած ու անվանարկած, նրա ղեկավարած կառույցին ինչ նողկալի բնորոշում ասես չտված Նիկոլ Փաշինյանը վերջինիս ընտանիքի անդամին, նրա հետ ամենամերձ ազգակցական կապ ունեցող անձին նշանակում է ԱԱԾ Շիրակի մարզային ղեկավարի՝ խիստ պատասխանատու պաշտոնում:

Ո՞ւմ ազգականն ու ընկերն է ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը 240802190 1119015775293849 7533458046064813530 n  Ո՞ւմ ազգականն ու ընկերն է ԱԱԾ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը 240802190 1119015775293849 7533458046064813530 n

Փորձեցինք մեր տեղեկությունը ստուգել ԱԱԾ-ից, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունը, ինչպես վերջին ամիսներին միշտ, լուռ էր: Փորձեցինք ԱԱԾ կայքից որևէ ինֆորմացիա պեղել և գտանք արտաքին կապերի մարզային պատասխանատուների հեռախոսահամարները, սակայն, մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Այնպես որ՝ ԱԱԾ-ի պարագայում մեզ մնում է միայն ապավինել սեփական տեղեկություններին:

Միգուցե Արամ Հակոբյանը շատ պրոֆեսիոնալ ԱԱԾ-ական է և արժանիորեն ղեկավարում է մարզային կառույցը, սակայն պարզվում է, այստեղ էլ գործը գլուխ չի եկել առանց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արամ Հակոբյանը շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կնոջ քրոջ ամուսնու, Լոռու մարզի նախկին դատավոր, կաշառք վերցնելու համար դատապարտված, պատիժը կրած, ներկայումս «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն նշանակված Խաչատուր Խաչատրյանի հետ, իսկ նրանց ընկերությունը սկիզբ է առել դեռ Շիրակի մարզից, մինչև Խաչատուր Խաչատրյանի՝ որպես դատավոր, Լոռու մարզ տեղափոխվելը:

Խնդիրը բոլորովին Արամ Հակոբյանի անձի մեջ չէ. վերջինս որևէ սկանդալային պատմության մեջ չի հիշատակվում, և կրկնում ենք, միգուցե շատ պրոֆեսիոնալ սպա է, սակայն արդեն իսկ ժպիտ է հարուցում նախ՝ վերջինիս ազգակցական պատկանելությունը, ապա և՝ ընկերական կապերի ու ներկայիս պաշտոնի համատեղելիությունը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև