«Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմության թեկնածուները անհանգստացնում են իշխանությանը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմության թեկնածուները անհանգստացնում են իշխանությանը – Պանորամա past  «Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմության թեկնածուները անհանգստացնում են իշխանությանը – Պանորամա past

«Փաստ» թերթը գրում է. «Աշնանը ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ խոշոր քաղաքներում, սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մենք առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր սեկտորը, բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է ակտիվ ներգրավվել այդ գործընթացում: Այս օրերին մենք նոր տեղեկություններ ենք ստանում, որ ընդդիմադիր հիմնական ուժերը առանձին համայնքներում համամասնական ցուցակը գլխավորելու համար այնպիսի թեկնածուներ են քննարկում, որ այդ հանգամանքը էապես անհանգստացնում է իշխանությանը: Այդ իսկ պատճառով, իշխանական ուժը տեղերում լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով:

Բացի նրանից, որ փնտրում են առավել ընդունելի թեկնածուների, մյուս կողմից՝ շարունակում են փորձերը՝ ազատվելու անցանկալի համայնքապետներից և նշանակելու «սվոյ» ժամանակավոր պաշտոնակատարների՝ հետագայում ընտրություններն իրենց ձեռնտու հունով անցկացնելու նպատակով։ Սակայն, մեղմ ասած, ամեն տեղ չէ, որ ճնշման այդօրինակ մահակն աշխատում է: Կան նաև համայնքներ, որտեղ ղեկավարները գոնե առերևույթ չեզոք են, ու ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար նպատակահարմար չի համարվել նրանցից ազատվելը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այդ համայնքապետների հետ իշխանության տարբեր ներկայացուցիչները փորձում են «աշխատանքներ» տանել և համոզել՝ ընտրություններին իշխանության թիմի հետ համագործակցել։

Ընդ որում, հատկապես խոշոր համայնքներում առաջարկվում է երկու տարբերակ՝ կա՛մ հանդես գալ որպես ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համար, կա՛մ պարզապես չառաջադրվել ոչ մի ցուցակով, բայց աջակցել իշխող կուսակցությանը՝ հետագայում «նորմալ» պաշտոն ստանալու հեռանկարով: Զուգահեռ, իշխանությունները իրենց «մարզային» մի քանի պատգամավորների փորձում են համոզել, որ նրանք խոշոր համայնքներում գլխավորեն ՔՊԿ ցուցակը։ Միևնույն ժամանակ, որոշ տեղերում փորձում են արտախորհրդարանական իրենց սատելիտ ուժերին ընդգրկել ՏԻՄ ընտրություններում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև