Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 1-ից կհեռանա Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 1-ից կհեռանա Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից – Պանորամա mane  Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 1-ից կհեռանա Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից – Պանորամա mane

Մանե Թանդիլյանը հայտնում է, որ  իր պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին։

Նա գրել է, որ ժամանակն անցնում է և Արցախի առջև ծառացած մարտահրավերները մտնում են նոր փուլ, այժմ եկել է երկարաժամկետ ծրագրերի և տնտեսական զարգացման խթանման ժամանակը։

«Արձանագրելով, որ սոցիալական հարցերի ամբողջական և լիարժեք հաղթահարման բանալին յուրաքանչյուր երկրում զարգացած տնտեսության մեջ է, այսօր Արցախի ուժեղացմանը և մարդկանց այնտեղ ապրելուն կարող են նպաստել տնտեսության զարգացումը՝ բնակարանաշինության և քաղաքացիներին օր առաջ տներով ապահովելու աշխատանքներին զուգընթաց։

Այսպիսով, թույլ տվեք տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մեր նախնական պայմանավորվածության համաձայն, իմ պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին։

Սեպտեմբերի 1-ից իմ ծառայությունը Արցախին շարունակելու եմ «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և առաջին հերթին, մեր գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ, Արցախի Դահրավ գյուղի մոտ կառուցվում է  100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները։

Համոզված եմ, որ եթե Արցախի մասին խոսող յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ այս ընթացքում գա Արցախ, մնա այստեղ, գտնի իր անելիքը, ապա մենք լիովին այլ իրականություն կստեղծենք շատ կարճ ժամանակամիջոցում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։ 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև