Մարտադաշտում Փաշինյանի դեմ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է. Հասրաթյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մարտադաշտում Փաշինյանի դեմ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է. Հասրաթյան – Պանորամա 240681830 1771189969735126 5861023727583481141 n  Մարտադաշտում Փաշինյանի դեմ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է. Հասրաթյան – Պանորամա 240681830 1771189969735126 5861023727583481141 n

ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.

«Այն, որ մեր թշնամի պետության ղեկավարն իր քաղաքական ու  դիվանագիտական կարողություններով գերազանցում է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող և երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող անձի հնարավորություններին, դա արդեն ակնհայտ է և, գրեթե, ամեն օր իր արտահայտությունն է ստանում Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող անբարենպաստ զարգացումների տեսքով:

Դրա ամենաթարմ ապացույցը օգոստոսի 25-ից Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածների փակման իրողությունն էր և այն հրապարակային հայտարարությունը, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այսօր հայկական տեղանունները ներկայացրեց ոչ ավել, ոչ պակաս, քան  ադրբեջանական անվանումներով… Ի դեպ պատահականորեն, թե օրինաչափորեն դրանից ժամեր հետո պարզվեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար…

Հ.գ.- Գրեթե մեկ տարի առաջ մարտադաշտում ոչ այնքան զենքի ուժով, որքան ճկուն դիվանագիտությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է… Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ,  քանի դեռ մեր իշխանությունն արժանապատիվ խաղաղության հասնելու փոխարեն, որդեգրել է ցանկացած գնով (անգամ պատմական տարածքներ զիջելով ու մուրալով) խաղաղության հասնելու մարտավարություն…»։ 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև