Քաբուլի օդանավակայանի պայթյունների զոհերի թիվը հասավ 200-ի – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քաբուլի օդանավակայանի պայթյունների զոհերի թիվը հասավ 200-ի – Պանորամա ap21238527350622  Քաբուլի օդանավակայանի պայթյունների զոհերի թիվը հասավ 200-ի – Պանորամա ap21238527350622

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության աղբյուրին:

«Հիվանդանոցներից մեկը՝ Քաբուլի կենտրոնում գտնվող Վազիր Աքբար խանի կլինիկան, հայտնել է, որ իրենք ընդունել են մահացածների 145 մարմին»,-հայտնում է պարբերականը:

Ավելի վաղ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում առաջացած խառնաշփոթի օրինաչափ հետևանք էր:

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ Միացյալ Նահանգները «չի մոռանա և չի ների» Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հարձակումները կատարողներին, նրանք կպատժվեն:

Օգոստոսի 26-ին մի քանի պայթյուն էր որոտացել Քաբուլի օդանավակայանի մոտակայքում: Ահաբեկիչը իրեն պայթեցրել է Baron հյուրանոցի մոտ, որտեղ օտարերկրացիներ են գտնվում: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ: Լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ ողբերգության մեջ ներգրավված է եղել ԻՊ ահաբեկչական խմբավորումը:

Հարձակման հետևանքով զոհվել է նաև ԱՄՆ 12 ծովային հետևակային և ռազմածովային ուժերի բժիշկ:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև