Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա 30-ին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա 30-ին – Պանորամա fj  Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա 30-ին – Պանորամա fj

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի  հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում (ժ. 18:00-20:00), իսկ վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը (օգոստոսի 31, ժ.12:00-14:00): Այս մասին հայտնում են Կոմպոզիտորների միությունից։ 

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։ 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։

1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թվականը եղել է տնօրենը։ 1972-1975 թվականներին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Հեղինակել է սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, օպերային, օպերետային, կամերային, խմբերգային, վոկալ, վոկալ-գործիքային երկեր: Երկերից են՝ «Հազարան բլբուլ» բալետային սյուտը (1967թ., 4 մաս), «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967թ.), «Ամբոխները խելագարված» պոետորիան (1978թ., ըստ Ե.Չարենցի համանուն պոեմի), վոկալ-գործիքային շարք՝ «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978թ., 6 մաս), «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983թ., 3 մաս), «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988թ.), «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989թ., 3 մաս), «Ռեքվիեմ» ակապելլա երգչախմբի, սոպրանոյի, ասմունքողի համար (1989թ.), «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990թ.), «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992թ.),

«Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրի համար (5 մաս),  «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար, «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար, «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար, «Թափառում ենք փողոցներում», «Կարոտի պահին», «Սիրո երգ» և այլ 16 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար, երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ («Տարիներ հետո», «Կուզե՞ս լինիմ», «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Մայրս փոքրիկ», «Ամեն տեսակ երգեցի»):

Հեղինակել է նաև երգեր՝ երգ-պարի անսամբլի համար, էստրադային երգեր, հրատարակել ստեղծագործությունների ցանկ: Հեղինակել և կազմել է «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971թ., ռուսերեն), «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976թ.), «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977թ.), «Կ.Սարաջև», «Խոսք Կ.Սարաջևի մասին» (1979թ., ռուսերեն), «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010թ.) գրքերը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև