Տեղանունները պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից է. Ռուբեն Մելքոնյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Տեղանունները պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից է. Ռուբեն Մելքոնյան – Պանորամա 19442105 1488862387823390 4940081805738957446 o  Տեղանունները պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից է. Ռուբեն Մելքոնյան – Պանորամա 19442105 1488862387823390 4940081805738957446 o

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է. 

«2000-ականներին կեսերին լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրամանով ձևավորվել էր տեղանունների փոփոխությունների կառավարական հանձնաժողով: Ի թիվս այլ մասնագետների` հանձնաժողովի անդամ էի նաև ես. թուրքագետի առկայությունը նման հանձնաժողովում, կարծում եմ, հասկանալի է, թե ինչ պատճառ ուներ:

Տարիների ընթացքում մենք վերականգնել ենք մեր Հայրենիքի հազարավոր աղավաղված, թրքացված տեղանուններ` գյուղերի, սարերի, գետերի, դաշտերի անվանումներ: Հայկական և հայեցի տեղանունները հետո հաստատվում էին ՀՀ կառավարության և Ազգային ժողովի կողմից:

Ասածս ինչ է` տեղանունները և դրանց կիրառումը քաղաքականության, այդ թվում` և մեծ քաղաքականության բաղադրիչներից է, թուրքական, ադրբեջանական հակահայկական, ձուլման, պատմական իրականությունը խեղաթյուրելու քաղաքականության կարևոր տարրերից: Ուստի «մեր» իշխանություններին խորհուրդ կտամ (չնայած մեծամտության գագաթնակետին հասած որոշ դատարկամիտներ կարծում են, թե իրենք խորհրդի կարիք չունեն) կարդալ, սովորել և կիրառել հայկական տեղանունները, այդ թվում` և պաշտոնական փաստաթղթերում առկա, անկախ այն հանգամանքից, որ դրանց մի մասը վերականգնվել, վերահայացվել է «նախկինների» օրոք»: 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև