44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է – Պանորամա f612a26659b37d 612a26659b3be  44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է – Պանորամա f612a26659b37d 612a26659b3be

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ  2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում)։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև