Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատանը ցաքուցրիվ եղած ոսկրակտորները – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատանը ցաքուցրիվ եղած ոսկրակտորները – Պանորամա e9pxtuqwyai 7jp  Վանեցի հայը վերաթաղել է հայկական ավերված գերեզմանատանը ցաքուցրիվ եղած ոսկրակտորները – Պանորամա e9pxtuqwyai 7jp

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Տուշպա շրջանին կից Քալեջիք թաղամասում գտնվող հայկական պատմական գերեզմանատունը վերջերս շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել էր այն անձի կողմից, որը հանդես էր եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր: Շիրմաքարերը շարժվել էին, իսկ ոսկրակտորները հայտնվել հողի մակերևույթին:

ermenihaber.am-ը գրում է, որ Գայանե Գևորգյանը, ով ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներից է, ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանից տեղափոխվել է Վան և բնակություն հաստատել այնտեղ:

Գևորգյանն այցելել է հայկական գերեզմանատուն և վերաթաղել ցաքուցրիվ եղած ոսկրակտորները: Նա քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արտասվելով, ասել է. «Չնայած որ 6 տարի այստեղ բնակվում եմ, այսպիսի դեպքի առաջին անգամ եմ ականատես լինում: Ինձ միշտ ասում են՝ «Հա՞յ ես: Երանի՝ չգնային, այստեղ դրախտ կլիներ (խոսքը հայերի մասին է- խմբ.)»: Դե այստեղ նայեք ու որոշեք՝ դրա՞խտ է, թե՞ դժողք:  Գոնե հարգանքով վերաբերվեք մահացածներին»:

Գևորգյանը հայտնել է, որ բազմաթիվ հայեր փնտրում են իրենց պապերի գերեզմանները և հավելել.

«Նիդերլանդներից երեկ ինձ մի կին զանգահարեց և ասաց այն գյուղի անունը, որտեղ իր պապն է ապրել: Ուսումնասիրեցի. Պարզվեց՝ Արճեշում էր: Այդ կնոջ հայրը իր աղջկանից խնդրել էր, որ գտնի պապու գերեզմանը: Նրանք, ովքեր կգան այստեղ, մի օր կասեն՝ «այստեղ էին մեր պապերի շիրիմները»: Սակայն կգան ու այս տեսարանի ականատեսը կլինեն»:

Նրա փոխանցմամբ՝ հայկական գերեզմանների վրա թուրքական իշխանությունների որոշմամբ տներ պետք է կառուցվեն:

«Սրտիցս արյուն է կաթում: Նույնը անում են Ադրբեջանում հայկական գերեզմաների հետ»,- նկատել է Գևորգյանը:

Նա խնդրել է Վանի բնակչությանը, որպեսզի հետայսու չավերեն հայկական եկեղեցիներն ու գերեզմանները:

Գևորգյան նաև հռետորական հարց է բարձրացրել. «Եթե լինեին իրենց գերեզմանները, ապա ինչպե՞ս կարձագանքեին»:  

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև