Միջուկային թեմայի վերաբերյալ Բայդենի և Թրամփի վարչակազմերի մոտեցումների միջև Իրանում տարբերություն չեն հայտնաբերել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Միջուկային թեմայի վերաբերյալ Բայդենի և Թրամփի վարչակազմերի մոտեցումների միջև Իրանում տարբերություն չեն հայտնաբերել – Պանորամա 141125164236 iran nuclear talks flag missile  Միջուկային թեմայի վերաբերյալ Բայդենի և Թրամփի վարչակազմերի մոտեցումների միջև Իրանում տարբերություն չեն հայտնաբերել – Պանորամա 141125164236 iran nuclear talks flag missile

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ  Խոմենեին շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «անամոթաբար է վարվել» միջուկային բանակցությունների ժամանակ, և որ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմն այս հարցում չի տարբերվում Դոնալդ Թրամփի օրոք եղած վարչակազմից: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Միջուկային հիմնախնդիրը չպետք է ազդի դիվանագիտության վրա: Նրանք դուրս եկան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այնպես էին խոսում, կարծես Իրանն էր դուրս էր եկել դրանից: Նրանք ծաղրեցին բանակցությունները: Եվրոպացիները նույնպես վարվում էին ԱՄՆ -ի նման»,-ասվում է Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ ներկայիս կառավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդից: Նրանք պահանջում են նույնը, ինչ Թրամփը: ԱՄՆ արտաքին քաղաքականության վարագույրների հետևում կանգնած է գիշատիչ գայլը, որը երբեմն վերածվում է խորամանկ աղվեսի: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը դրա վառ օրինակն է»,-հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Բայդենը նախորդ օրն ասել էր, որ ԱՄՆ-ն կդիմի Իրանի միջուկային խնդրի լուծման այլ մեթոդների, եթե դիվանագիտությունը չաշխատի: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվում են ապահովել, որ Իրանը «երբեք միջուկային զենք չստանա»:

Ավելի վաղ հայտնի դարձավ ՄԱԳԱՏԷ-ի դեռ չհրապարակված զեկույցի մասին, ըստ որի՝ Իրանը արագացրել է բարձր հարստացված ուրանի արտադրությունը Նաթանզի հարստացուցիչ գործարանում: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանն այս գործընթացում օգտագործել է հարստացման ցենտրիֆուգների երկու համալիր, և ոչ թե մեկը, ինչպես նախկինում էր:

Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Իրանը ապրիլի կեսերից սկսել է մինչև 60 տոկոս ուրանի հարստացումը:

Միացյալ Նահանգները, Թրամփի նախագահության օրոք, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) ից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ: Ի պատասխան՝ Իրանը դադարել է կատարել համաձայնագրի պայմանները:

Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրեցին բանակցությունների վեց փուլ՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն: Բանակցությունները ներկայումս դադարել են, և իրանցի պաշտոնյաները նշում էին, որ Թեհրանը պատրաստ կլինի շարունակել բանակցությունները օգոստոսի սկզբին Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսիի երդմնակալությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

Օգոստոսի 5-ին երդմնակալության արարողությանը Ռաիսին ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների և կաջակցի դիվանագիտական նախաձեռնություններին՝ պայմանով, որ ԱՄՆ-ն չեղյալ հայտարարի իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև