Ուկրաինայում սպանված լրագրողների ցուցակը սարսափելի է. Պուշիլին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ուկրաինայում սպանված լրագրողների ցուցակը սարսափելի է. Պուշիլին – Պանորամա skld  Ուկրաինայում սպանված լրագրողների ցուցակը սարսափելի է. Պուշիլին – Պանորամա skld

Ուկրաինայում սպանված լրագրողների ցուցակը սարսափելի է, բոլորը, ովքեր չեն պաշտպանում հակառուսական քաղաքականությունը և համաձայն չեն քաղաքական գրաքննության հետ, վտանգված են: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը:

«Միջազգային սկզբունքները, մարդու իրավունքները, ժողովրդավարական նորմերը Կիևի համար դատարկ արտահայտություն են: Վերջիններս տոտալիտար ռեժիմի ավելի ու ավելի կոշտ դրսևորումներն այլևս չեն փորձում քողարկել գոնե համարժեք բացատրությամբ»,-ասել է Պուշիլինը:

Նա հավելել է, որ դա հատկապես ակնհայտ է այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են մղվում պարտադրված «ազգայնական պարադիգմայից»:

«Եվ առաջին հերթին` լրագրողները, որոնք տեղեկացնում են իրականում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սպանվում են, բանտարկվում, նրանց արգելվում է մասնագիտական գործունեություն իրականացնել: Այսինքն, նրանք պարզապես փորձում են ոչնչացնել այն ամենը, ինչը հակասում է համակարգին: Ուկրաինան սարսափելի է: Կան այնպիսինները, որոնք փորձում են մերկացնել կառավարության կոռուպցիոն սխեմաները, ովքեր համաձայն չեն հակառուսական քաղաքականության և քաղաքական գրաքննության հետ»,-ասել է ԴԺՀ ղեկավարը:

Պուշիլինը նշել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող շատ լրագրողներ շարունակում են հետապնդվել քաղաքական, գաղափարական տարաձայնության և մասնագիտական գործունեության պատճառով և հաճախ բանտարկվում են:

«Մենք բոլորս ցնցված էինք 2015 թվականին Օլես Բուզինայի սպանությունից, 2016 թվականին մեքենայի պայթյունի հետևանքով զոհվեց ռուսական, ուկրաինական և բելառուսական հեռուստալրագրող Պավել Շերեմետը: Նրա սպանության մեջ ներգրավված էին ազգայնականները, որոնք կռվել էին Դոնբասում: Լրագրողներին գնդակահարել էին Կիևում, սպանել Օդեսայում և Սլավյանսկում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Անդրեյ Ստենինը, Անատոլի Կլյանը, Իգոր Կորնելյուկը, Անտոն Վոլոշինը, սպանվել են Ուկրաինայի զինված կազմավորումների հրետակոծությունների հետևանքով»,-հիշել է նա:

ԴԺՀ-ի ղեկավարը նշել է, որ այն երկրում, որտեղ հեռուստաալիքները փակվում են, որևէ ազատության մասին խոսք լինել չի կարող:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև