Գերմանիայում ընդունել են Եվրոպայի ռազմական անկարողության փաստը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Գերմանիայում ընդունել են Եվրոպայի ռազմական անկարողության փաստը – Պանորամա eu army  Գերմանիայում ընդունել են Եվրոպայի ռազմական անկարողության փաստը – Պանորամա eu army

Աֆղանստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ եվրոպական երկրներն ի վիճակի չեն ինքնուրույն զբաղվել պաշտպանությամբ և այս ոլորտում լիովին ապավինում են ԱՄՆ-ին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է «Süddeutsche Zeitung»-ը:

Լրագրող Դանիել Բրեսլերի խոսքով՝ դա հստակորեն երևաց Քաբուլի օդանավակայանից մարդկանց տարհանման ժամանակ:

«ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկն առանց պետությունների ցուցումների նման քայլի չէր գնա: Պարզ դարձավ, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ցանկությունները երկրորդական նշանակություն ունեն զորքերի դուրսբերման ժամանակ»,-գրել է հոդվածի հեղինակը:

Նա ընդգծել է, որ 2017թ.-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական առաջնորդներին կոչ արեց իրենց երկրների անվտանգության ապահովման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել:

«Սակայն, չնայած Գերմանիայում և այլ երկրներում ռազմական բյուջեների ավելացմանը, ՆԱՏՕ-ի ներսում ուժերի հավասարակշռության մեջ ոչինչ չփոխվեց»,-ասել է Բրեսլերը:

Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն սկսել է ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել Հին աշխարհամասի նկատմամբ: Ըստ հոդվածագրի, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի հարաբերությունները Եվրոպայի հետ, ապա վերջինս լուրջ ռիսկի տակ կհայտնվի:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև