Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցն Չինաստանի ԱԳՆ-ն որակել է որպես իր երկիրը համաճարակի տարածման մեջ մեղադրելու փորձ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցն Չինաստանի ԱԳՆ-ն որակել է որպես իր երկիրը համաճարակի տարածման մեջ մեղադրելու փորձ – Պանորամա 116202853 gettyimages 643961442  Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցն Չինաստանի ԱԳՆ-ն որակել է որպես իր երկիրը համաճարակի տարածման մեջ մեղադրելու փորձ – Պանորամա 116202853 gettyimages 643961442

Կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցը Վաշինգտոնի կողմից Չինաստանին համաճարակը տարածելու մեջ մեղադրելու փորձ է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխարտգործնախարար Մա Չժաուսուն` Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Այս, այսպես կոչված, զեկույցը սկզբից մինչև վերջ քաղաքական է, կեղծ, բոլորովին ոչ գիտական և կասկածելի: ԱՄՆ-ը նաև հայտարարություններ արեց, որոնցով նա զրպարտեց Չինաստանին: Չինաստանն այս կապակցությամբ կտրուկ բողոք հայտնեց ամերիկյան կողմին և խիստ ներկայացում արեց այդ երկրին»,-ասել է նա:

«Նրանք չեն կարող անհերքելի ապացույցներ ներկայացնել, բայց կրկին խաբեություն տարածեցին և մրոտեցին Չինաստանին: Նրանց նպատակն է կորոնավիրուսի աղբյուրը գտնելու պատրվակով մեղադրել ՉԺՀ -ին և տարածել քաղաքական վիրուս»,-ավելացրել է փոխնախարարը:

«Այն, որ կորոնավիրուսի ծագումը պարզելու համար Միացյալ Նահանգները ներգրավել է հետախուզական մարմիններին, արդեն անհերքելի ապացույց է, որ նրանք քաղաքականացնում են այս խնդիրը»,-ընդգծել է նա:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ծագմանը, ապա Միացյալ Նահանգներն է հանդես գալիս որպես կողմ, որը գործում է ոչ թափանցիկ, անպատասխանատու և նաև չի ցանկանում համագործակցել: Միացյալ Նահանգները շարունակում է մերժել Ֆորտ Դետրիքի բիոլաբորատորիայի վերաբերյալ միջազգային հանրության հիմնավոր կասկածները, ինչպես նաև այլ երկրներում առկա ավելի քան 200 նմանատիպ ամերիկյան հաստատությունների վերաբերյալ նյութերը: Նրանք փորձում են թաքցնել ճշմարտությունը, խուսափել պատասխանատվությունից»,-ամփոփել է Մա Չաոքսուն:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև