Կարեն Անդրեասյանը ժամանակ չի կորցնում. ՔԿԾ-ն նոր տեղակալ ունի

Բաց մի թողեք
- Advertisement -

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը թեպետ կարճ ժամանակ է, որ նախարար է, սակայն ժամանակն իզուր չի կորցնում. Լրագրողներին հեգնելու, նրանց հարցերին ագրեսիվ պատասխաններ տալու ու քաղաքական հայտարարություններ անելու մեջ մեղադրելու արանքում զբաղվում է կադրային նշանակումներով, ավելի ճիշտ՝ փոփոխություններով: Ըստ էության դիրքավորման շրջան է նրա համար։

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Արդարադատության նախարարությունում ակտիվորեն խոսում են, որ նախարարը ցանկանում էր Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ նշանակել իր ընկերոջը` արդեն նախկին քննիչ Թաթուլ Նալբանդյանին. Խոսակցությունները, փաստորեն, անհիմն չէին:

Ըստ Արդարադատության նախարարության՝ 168.am-ի աղբյուրի՝ նա արդեն ՔԿԾ պետի տեղակալ է, չնայած ՔԿԾ պաշտոնական կայքում տեղակալը դեռևս Ռոբերտ Մինասյանն է:

Կարեն Անդրեասյանը ժամանակ չի կորցնում. ՔԿԾ-ն նոր տեղակալ ունի Robert Minasyan  Կարեն Անդրեասյանը ժամանակ չի կորցնում. ՔԿԾ-ն նոր տեղակալ ունի Robert Minasyan

Մեր տեղեկություններով, սակայն, վերջինս օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել, և նրան էլ հենց կփոխարինի նախարարի ընկերը։ Ռոբերտ Մինասյանին ըստ էության «հորդորել» են ազատման դիմում գրել:

Նա համակարգում էր Ծառայության տնտեսական բլոկը: Թե ինչ գործառույթներ կհանձնարարեն նորանշանակ տեղակալ Թաթուլ Նալբանդյանին, այս պահին դժվար է ասել:

Կարեն Անդրեասյանը ժամանակ չի կորցնում. ՔԿԾ-ն նոր տեղակալ ունի Tatul Nalbandyan  Կարեն Անդրեասյանը ժամանակ չի կորցնում. ՔԿԾ-ն նոր տեղակալ ունի Tatul Nalbandyan

Թաթուլ Նալբանդյանը քննիչ է, աշխատել է Քննչական կոմիտեում, եղել է Հատուկ կարևոր գործերով (ՀԿԳ) ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ:

ՔԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նրան բնութագրում են՝ որպես պրոֆեսիոնալ քննիչ, սակայն դժվարացան մեկնաբանել՝ առհասարակ ինչ առնչություն կարող է լինել Կարեն Անդրեասյանի և Թաթուլ Նալբանդյանի միջև: Վերջինիս անձնագրային անունը, ի դեպ, Թադևոս է:

Ի դեպ, Թաթուլ Նալբանդյանը ծնունդով Գավառից է, Գավառի մանկատան երկարամյա տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի որդին:

Փաստորեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանի ավանդույթները նախարարությունում դեռ շարունակվում են. Ընկերոջը, քավորին կամ սանիկին պաշտոններում նշանակելը, նախկինի պես, ոչ միայն խնդիր չէ, այլև խրախուսվում է։ Ակնհայտ է, որ ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը երկար չի մնա իր ներկայիս պաշտոնում, թեպետ Ռուստամ Բադասյանն ամեն ինչ կանի իր ընկերոջ աներոջն այդ պաշտոնում պահելու համար. նրան կփոխարինեն, և նախարարությունում անգամ ՔԿԾ պետի թեկնածուի անուն է շրջանառվում, բայց ուշագրավ է, որ Կարեն Անդրեասյանը չսպասեց նոր պետի նշանակմանը, այլ անհապաղ նշանակեց իր համար վստահելի մարդուն:

Սա նշանակում է, որ նախարար Անդրեասյանը ոլորտն իր վերահսկողության տակ առնելու համար հենց սկզբից է ակտիվ ջանքեր գործադրում: Ինչ-ինչ, բայց ժամանակին ՄԻՊ աշխատած Կարեն Անդրեասյանը պետք է լավ հասկանա Քրեակատարողական ոլորտի տոտալ վերահսկողության կարևորությունը:

Թե ինչու է առաջին «զոհի» ընտրությունը կանգ առել Ռոբերտ Մինասյանի վրա, պարզ չէ. միգուցե այն պատճառով, որ վերջինս Արթուր Գոյունյանի ընկերական քննչական-դատախազական շրջապատից չէր, միգուցե կա այլ, այս պահին դեռևս անտեսանելի պատճառ: Փաստ է, որ մեկ քննիչ ևս ավելացավ ՔԿ ծառայությունում:

Ինչևէ, ամեն բան արդար է. Կարեն Անդրեասյանը նույնքան իրավունք ունի իր աչքերն ու ականջներն ունենալ ՔԿԾ-ում, որքան Արթուր Գոյունյանը, երբ նշանակվելուն պես կադրային ջարդ սկսեց ու հիմնովին փոխեց քրեակատարողական համակարգի կադրային քաղաքականությունը՝ ծառայությունից ազատելով համակարգի գիտակներին ու նրանց փոխարեն բերելով առհասարակ ՔԿ ծառայության հետ կապ չունեցող անձանց:

Բացի դրանից, Գոյունյանն ամենուրեք, նույնիսկ հիմնարկներում իր մարդիկ ունի, որոնց գործառույթը ՔԿՀ պետերի շարժին, առհասարակ հիմնարկների անցուդարձին հետևելն է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գոյունյանը հույս ունի, որ Բադասյանը կհաջողեցնի իրեն պահել իր պաշտոնում, և երկարատև հեռանկարի համար ամեն ինչ անում է, որպեսզի ազատվի իր համար ոչ ցանկալի հիմնարկի ղեկավարներից, հատկապես նրանցից, ում անունը շրջանառվում է՝ որպես ՔԿԾ պետի հավանական թեկնածու:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև