Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Բաց մի թողեք
- Advertisement -

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 29  Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 29 D5 A5 D5 B2 D5 A1 D5 B6 D5 A1 D5 AF

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 29  Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 29 D5 A5 D6 80 D6 87 D5 A1 D5 B6

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև