Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի

Բաց մի թողեք
- Advertisement -

Ի՞նչ է անհրաժեշտ հասկանալու համար՝ որ աշխատանքն է մեզ երջանկացնելու: Բացարձակ ազատություն, հոգու թռիչք և պատրաստակամություն փորձելու նորը: Էնջիի պատմությունը լավագույն ոգեշնչանքը կարող է լինել յուրաքանչյուրիս համար՝ գտնելու այն աշխատանքը, որը ներդաշնակ է մեր աշխարհին: Էնջիի տարերքը կավն է, որը հոբբիից անցել է կյանքի առանցքի և ամեն հպումն ու ամեն նոր ստեղծագործությունը զգացողությունների ու լիցքերի մեծ ալիք է հաղորդում նախկին լրագրողին:

«Երբևէ չի եղել երազանք: Ես նույնիսկ չեմ երազել դուրգով աշխատել, հակառակը, ես ամբողջ կյանքում նկարել եմ սիրել, պաշտել եմ նկարելը: Ես հիշում եմ, որ ինձ փոքր ժամանակ գումար էին տալիս, որ ես քաղցրավենիք գնեմ, ես անպայման գրիչ, տետր էի գնում, որ նկարեմ: Բայց ծնողներս կարծում էին, որ մարդ ամբողջ կյանքում կարող է նկարել և նկարել սովորել, բայց երաժշտական կրթութուն ստանալ չէ, դրա համար ինձ տարան Սայաթ-Նովա երաժշտական դպրոց, ես այնտեղ 7 տարի սովորեցի դաշնամուր, երգեցի երգչախմբում և դա իմ մշակութային զարգացվածության վրա մեծ ազդեցություն ունեցավ: Դա նկարելու, կավի հետ կապ չուներ, բայց ազդեցիկ էր հենց մշակութային կրթություն ստանալու առումով: Հետագայում «Տերակոտա» ստուդիայի թռուցիկ էր ձեռքս ընկել, շատ տարիներ առաջ, գործերը տեսել էի ու շատ էի հավանել, երազում էի գնալու մասին: Հետո իմ մտերիմ ընկերուհիներից մեկը՝ Վիկան, որը ևս նկարում էր, ընդունվեց Գեղարվեստի ակադեմիայի խեցեգործության բաժին, ու այդ ժամանակ եմ ես ընդհանրապես իմացել՝ կավն ինչ է, ինչպես են դրանով աշխատում, հիանում էի իր գործերով ու մի անգամ էլ այնպես ստացվեց, որ Նանայի հետ Մանուչարյան հարցազրույց արեցի: Դրանից հետո գնացի մի անգամ «Տերակոտա», տեսա այդ ամեն ինչը, սիրահարվեցի այդ աշխարհին ու ամիսներ անց սկսեցի հաճախել, սկսվեց ամեն ինչ, որը շատ վճռորոշ նշանակություն ունեցավ ինձ համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Էնջին` շարունակելով.

Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 51730768 2273558479403178 7586392213156790272 n  Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 51730768 2273558479403178 7586392213156790272 n

«Ինձ համար կավով աշխատելը հոբբի էր, հանգստանալու տեղ էր, ես ինչ տրամադրությամբ էլ գնայի, մինչև հիմա այդպես է, մտնում էի ստուդիա ու ամեն ինչ փոխվում էր: Դու ոնց որ լվացվեց, հոգիդ մաքրվի, խաղաղվի, գտնես քո տեղը, միշտ ինձ համար այդպես է եղել: Բայց ինչ-որ ժամանակ անց, ու ես ավելի շատ դա կապում եմ իմ ամուսնու հայտնվելու հետ իմ կյանքում, երբ ես հասկացա, որ ես ազատ եմ լինել ինչ ուզում եմ ու անել ինչ ուզում եմ, ես հասկացա, որ իրականում ես ուզում եմ ստեղծագործել, ոչ թե ստեղծագործելը ինձ համար լինի հոբբի, լինի առօրյա խնդիրներից կտրվելու միջոց, այլ այն լինի իմ կյանքի առանցքը, ու այդպես էլ ստացվեց: Ու մի անգամ իմ վարպետը՝ Նանան ասաց՝ Էնջի, վարպետացել ես, ձեռքդ փոխվել է, զգում եմ, ինձ համար դա մեծ գնահատական էր, որ երեք տարի անց ես իմ գործերի մեջ ինչ-որ վարպետություն նկատում եմ. իմ վերաբերմունքի հետ փոխվել էին նաև իմ գործերը: Կավը շատ հետաքրքիր բան է, ինքն ամբողջությամբ վերցնում է քո վերաբերմունքը, քո էմոցիաները, քո զացմունքները, ամեն ինչ տպվում է իր վրա»:

Ամենսովորական օրը կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար: Պատահական կամ պլանավորված հանդիպումը, կարճ զբոսանքը և անգամ թանգարան այցելությունը կարող են փոխել մեր կյանքի ընթացքը և ցույց տալ այն ճանապարհը, որով ընթացքը ուղին է դեպի երջանկություն: Էնջիի պատմությունը թանգարան այցելությունն է խմբագրել՝ նրան ծանոթացնելով խճանկարների աշխարհի հետ.

«15 տարեկան էի, երբ մամաս ինձ առաջին անգամ տարավ Փարաջանովի թանգարան, և այդ ժամանակվանից մինչև հիմա ազդեցությունը չի անցել, թե ոնց կարելի է անպետք, առաջին հայացքից աղբ թվացող տարբեր առարկաներից ստեղծել արվեստի գործեր: Դա ինձ այնքան է տպավորել, որ ես այդ տարիքից սկսած սկսել եմ հավաքել տարբեր իրեր՝ չիմանալով՝ ես ինչի մեջ եմ դրանք օգտագործելու: Մամաս այն մարդկանցից է, որ ամեն ինչ թափում է ուղղակի: Ու մեր մեջ միշտ այդ կոնֆլիկտը կա, թե ինչի ես այսքան բան հավաքում: Իմ սենյակն ամբողջությամբ լցված էր արկղերով, մինչև ես սկսեցի խճանկարներ սարքել ու այդ ամեն ինչը մեջն օգտագործել»:

Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 51129532 2273558419403184 598055925177122816 n  Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 51129532 2273558419403184 598055925177122816 n

Այժմ Էնջին պատրաստում է խճանկարներ, որոնց կենտրնում՝ հայելի: Իսկ պատմությունն այդ սկսվել է սխալով, որից հուսահատվելու փոխարեն սովորելը դարձել է Էնջիի ներկայիս ստեղծագործական կարիերայի գլխավոր այցեքարտը.

«Ես Pinterest-ով ոչինչ չեմ նայում, իմ համար սկզբունք է ինչ-որ աշխատանքներ քոփի չանելը, բայց մի անգամ շատ սիրուն մի ափսե էի Pinterest-ում տեսել, որոշել էի պատրաստել, ինքը բավականին բարդ էր, սովորական ափսե չէր, ու ինձ համար սարքում եմ, նույնիսկ վարպետներիցս օգնություն չեմ խնդրում, փորձում եմ ինքս տակից դուրս գալ, և ինձ մոտ չի ստացվում իմ ուզածը ստանալ: Ես շատ վհատվում եմ: Այն կավը, որով մենք աշխատու ենք, մի քիչ իրենով զբաղվում ես, խոնավությունը դուրս է գալիս ու սկսում է փչանալ: Ես էլ ահավոր զգայուն եմ այդ հարցում, չեմ սիրում ինչ-որ բան փչացնել, հատկապես ինձ համար կավի նման թանկ բանը, ու այդ պահին մեզ մոտ կային խխունջների ֆորմաներ, ես այդ օգտագործած կավերը լցնում եմ խխունջների մեջ և հանում եմ մոտ 10-15 հատ խխունջներ, ու որոշում եմ դրանցով խճանկար պատրաստել: Փաստորեն իմ սխալը բերում է նրան, որ ես անում եմ մի բան, որն ինձ առաջին պահից շատ դուր է գալիս ու ես որոշում եմ, որ վերջ, ես գտել եմ՝ ինչ պետք է անեմ: Շատ կարևոր է, որ երբ մեզ մոտ ինչ-որ մի բան այն չի գնում, մենք ոչ թե թևաթափ լինենք, այլ փորձենք գտնել, թե դրանում ինչ նշան ու հուշում կա, որ մեզ ավելի լավ տեղ կարող է տանել»:

Էնջին ասես ջրահարս լինի՝ երջանկանում է ջրից, ոգեշնչվում է օվկիանոսից և իր աշխատանքներում արտացոլում է ներքին զգացողությունները, որոնք առաջանում են ջրային խորհրդավոր աշխարհից.

«Ծովն իմ ամենասիրելի թեման է, երազում եմ ծովի կողքին ապրելու մասին: Ինձ շատ դուր է գալիս ծովի, օվկիանոսի չուսումնասիրված, միստիկ լինելը: Այն միակ տեղն է մնացել այս մոլորակի վրա, ուր մարդը չի ներխուժել և իրենով չի արել ամբողջությամբ, ինչն ինձ շատ ոգևորում է: Մարդիկ հիմա նույնիսկ թչռում են Տիեզերք, բայց օվկիանոսի խորքը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ ու ինձ դա շատ է ոգեշնչվում»:

Մեզնից շատերը, այդ թվում և ինքս, հրաժարվում ենք մեր երազանքներից՝ վախենալով ֆինանսական դժվարություններից: Իսկ կարծրատիպերն այդ ստեղծում է հասարակությունը, իբրև թե արվեստով հնարավոր չէ գումար վաստակել: Էնջին կարծրատիպը կարծրատիպի ետևից կոտրելով անցնում է իր կյանքի խճանկարով՝ ընթացքում ստեղծելով արվեստի նմուշներ և վաճառելով դրանք այն գնահատող մարդկանց.

«Արվեստանոցում, որտեղ աշխատում էի, մի տեղ էր, որտեղ տարաբնույթ մարդիկ շատ էին գնում գալիս, ու բոլորին տպավորում էին իմ հայելիները, բոլորը իրար կողքի դրված էին իմ աշխատանսեղանին, նույնիսկ պատից կախված չէին: Այդպիսի մարդ չկար, որ չգար, չուսումնասիրեր, ու ես զգում էի, որ մարդկանց դա դուր է գալիս: Ես զգացի, որ ես անում եմ մի բան, ինչը մարդկանց իսկապես տպավորում է և շատ տարածված չէ Հայաստանում:

«Վաճառքը եղել է, որ տեսել, այնքան են հավանել, որ պատվիրել են, եղել է, որ պատրաստի գործն այնքան են հավանել, որ գնել են, եղել է, որ այնքան են հավանել պատրաստի գործը, չեն իմացել՝ տան որ անկյունում կախել, մի հատ մի անկյան համար եմ պատրաստել, մի հատ՝ մյուս: Այո, այդ ամենը գնահատող մարդիկ կան: Եվ քանի որ շատ կիրառական է, մարդիկ սիրում են հայելիներ, իրենց նայել, նկարվել հայելու մեջ, այդ առումով շատ կիրառական է, գեղեցիկ է»:

Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 231437654 216524287078956 9164024264665883607 n 1  Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 231437654 216524287078956 9164024264665883607 n 1

Եթե հանդիպեք իրականում Էնջիին, հեշտությամբ կպատկերացնենք նրան Նյու Յորքում, ուր վերջինս շուտով բնակություն է հաստատելու: Կտեսնենք նրան փողոցներում զբոսնելիս, իր արվեստանոցի համար ծաղիկներ գնելիս: Իսկ հանդիպելու առիթն իրեն ուշացնել չի տա. Էնջին մտադրություն ունի իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպելու.

«Ուզում եմ, որ մարդիկ ոչ միայն նկարով տեսնեն այդ ամեն ինչը, այլ գան, ու այդ ապրումներն ունենան, որովհետև այն ամենում, ինչ ես անում եմ, շատ խախաղություն, հանգստություն, լավ էներգիա կա. ես երբեք վատ տրամադրությամբ չեմ մոտենում իմ գործին, պետք է ես շատ լավ լինեմ, որ լավ բանը փոխանցեմ ու այդ լավ բանը գնա հասնի լավ մարդկանց ու լավ բաներ բերի այդ մարդկանց կյանք: Սիրուն շթղա ստացվեց»:

Էնջին լիահույս է, որ Նյու Յորքում նույնպես կստացվի սիրելի գործով զբաղվել.

«Դա ինձ համար կյանքի սկզբունք է: Ես համարում եմ, որ կյանքը շատ թանկ և շատ կարճ է, որ մենք այն վատնենք չսիրած գործով զբաղվելու, անելու բաներ, որոնք մեզ երջանկություն չեն բերում, բավարարվածություն չեն պատճառում, մեզ ավելի ինքնավստահ չեն դարձնում, հակառակը՝ կոտրում են մեզ, սահմանափակում են մեզ: Ես իրոք համարում եմ, որ դա մեծագույն հանցագործություն է մեր հոգու, մեր աշխարհի հադնեպ ու շատ մարդիկ են այդ թակարդի մեջ, ես չեմ ուզում լինել իրենցից մեկը: Ու ափսոսում եմ բոլորի համար, ովքեր այդ վիճակում են»:

«Ինձ համար ստեղծագործելն ուրիշ աշխարհ է, որը կապ չունի արտաքին աշխարհի, ոչ Հայաստանի, ոչ Ամերիկայի, ոչ երկիր մոլորակի հետ, դա իմ աշխարհն է, որտեղ ես ինչ-որ բաներ եմ ստեղծում, ես անում եմ լավ բան, ես վստահ եմ, որ ես անում եմ լավ բան, որովհետև իմ հոգին ներդաշնակ է այդ ամեն ինչի հետ: Փորձում եմ թույլ չտալ, որ այն ամենը, ինչ կատարվում է դրսի աշխարհում, գա ու լցվի իմ աշխարհ: Այդ ամենը կարող է ինձ շատ ցավեցնել, մտահոգել, ոչ միայն պատերազմը, այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում՝ մշակույթում, հասարակությունում, մեծ ցավ է պատճառում ու անհանգստություն, ինչքան էլ ես շատ չխոսեմ այդ մասին, ցույց չտամ, բայց ես չեմ ուզում, որ դա գա լցվի մի տեղ, որտեղ ես ստեղծում եմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Էնջին:

Մենք ոչ միայն սովորում ենք աշխատել, այլև սովորում ենք աշխատանքից: Կավն անհամբեր Էնջիին համբերություն է սովորեցրել.

«Կավը անհամբերություն ընհանրապես տանել չի կարողանում: Ես իմ բնույթով շատ անհամբեր մարդ եմ, դրա համար սկզբում ինձ մոտ սկզբում բացարձակ լավ չէր ստացվում խեցեգործությունը, որովհետև շատ արագ սպասում էի արդյունքի, բայց պիտի համբերություն ունենաս, պիրտի սեր տաս, իրոք պետք է սպասել կարողանաս, ես շատ համբերատար եմ դարձել կավի հետ: Շոշափել մի բան, որը դու ես պատրաստել, այն գոյություն չուներ, հիմա գոյություն ունի քո ձեռքերի, քո աշխատանքի շնորհիվ, կախարդական զգացողություն է իսկապես, որ քո սարքած առարկաները օգտագործելի են՝ ափսե, բաժակ»:

Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 231985087 564064701625242 3880454176764602821 n 1  Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի 231985087 564064701625242 3880454176764602821 n 1

Եթե հետևում եք Էնջիի ինստագրամյան էջին (եթե չեք հետևում, ուղղեք այդ սխալը), ապա տեսել եք նրա հրապարակումները ազատության մասին: Ազատություն է կավը, ազատություն է օվկիանոսը, ազատություն են մեր ցանկությունները, որոնք պետք է իրականություն դառնան և չսահմանափակվեն մեր հոգին ճնշող շղթաներով.

«Ես շատ ավելի վաղ տարիքից այնպես եմ արել, որ ըտանիքս հարգի իմ ցանկացած որոշում, ընտրություն: Կարծում եմ՝ մեր հասարակությունում դա էլ է խնդիր, մենք ապրում ենք մամայի, պապայի, տատիի, պապիի, բարեկամների, հարևանների կարծիքի համար, իրենցից թույլտվություն ենք ակնկալում, բայց իրականում մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է:

Ցավոտ թեմա է շատ: Ես ամբողջ կյանքում վստահ եմ եղել, որ ազատությունից կարևոր ոչինչ չկա, սեփական ձայնից ավելի ոչինչ չկա, սահմանները պետք է հաղթահարել, անցնել և դրական պտուղների հասնել ի վերջո:

Ընթերցողներին էլ խորհուրդ կտամ, որ եթե ինչ-որ բան կա, որ դուք ուզում եք անել, զգում եք, որ դա ձերն է, զգում եք կաշկանդվածություն, թույլ չեն տալիս ինչ-որ բան անել, ուղղակի կոտրեք այդ շղթաները, դուք կարող եք»:

Անի Գաբուզյան

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև