Կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն. Ռոբերտ Հայրապետյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն. Ռոբերտ Հայրապետյան – Պանորամա yy  Կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն. Ռոբերտ Հայրապետյան – Պանորամա yy

իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտնում է, որ օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։

Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:

Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:

Օգոստոսի 30-ից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»,- գրել է Ռոբերտ Հայրապետյանը։ 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև