ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է – Պանորամա volodymyr zelensky getty joe biden pa getty 001  ԱՄՆ-ում Բայդենի և Զելենսկու հանդիպումը հետաձգվել է – Պանորամա volodymyr zelensky getty joe biden pa getty 001

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Վաշինգտոնում օգոստոսի 31-ից հետաձգվել է սեպտեմբերի 1-ին: Այդ մասին է վկայում ամերիկացի առաջնորդի՝ կիրակի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած ժամանակացույցը: Այս մասին գրում է Tass-ը։

Նշվում է, որ չորեքշաբթի օրը Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը: Ինչպես նշվում է փաստաթղթում, «այցը կհաստատի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև «էներգետիկ անվտանգության» ոլորտում երկրների միջև «սերտ համագործակցություն»: Բացի այդ, ընդգծվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է «կոռուպցիայի դեմ պայքարում նախագահ Զելենսկու ջանքերին» և բարեփոխումների իրականացմանը:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Բայդենը Զելենսկուն կընդունի Սպիտակ տանը օգոստոսի 30 -ին:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է բովանդակալից և արդյունավետ հանդիպում: Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասաց, որ հանդիպումը օգոստոսի 30-ից հետաձգվել է օգոստոսի 31-ին՝ կապված Ուկրաինայի ղեկավարի՝ ԱՄՆ կատարած այցի ծրագրի ընդլայնման հետ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև