Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր – Պանորամա src8306  Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր – Պանորամա src8306

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակավ ոսկյա զարդերի  ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի  հնարավոր ներգրավվածության մասին:

Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց և ուղևորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել և մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև