Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի

Բաց մի թողեք
- Advertisement -

Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի c4950d8e f26b 4475 bfc0 4bfc4546c710 w800 h450  Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի c4950d8e f26b 4475 bfc0 4bfc4546c710 w800 h450

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Եթե պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, ապա ըստ Պաշտպանի, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է:

Թաթոյանը հայտարարում է՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Օրինակ, Պաշտպանի խեսով, թեև օրենքը զորահավաքային զորակոչից ֆորմալ առումով չի ազատում մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամին, այնուամենայնիվ 2020 թվականին սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:

«Հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես լինի չարդարացված: Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ: Հետևաբար` տվյալ կատեգորիայի քաղաքացիների շրջանակը սահմանող օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն», – հայտնում է Թաթոյանը։

Պաշտպանն առաջարկներ կուղարկի ինչպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այնպես էլ Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։

Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները ու կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 հազար169 քաղաքացի 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Հավաքներին մասնակցելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև