Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ – Պանորամա f612cb202333af 612cb202333f0  Դոյդոյան․ Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ – Պանորամա f612cb202333af 612cb202333f0

Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ ու չպետք է համակերպվել այս փաստի հետ։ Այս մասին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և Հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Կարծում եմ, այնուամենայնիվ, խնդիրները չտեսնելը մեր շահերից չի բխում։ Խոսում են անվտանգության խնդրի մասին՝ բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը լրագրողներին։ Այս պարագայում մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչու է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք իրենց աշխատանքին»,-ասաց Դոյդոյանը։

Դոյդոյանն առաջարկում է երկու առանձին կամ միասնական առաջարկներ անել՝ որպես քայլ երկխոսության ԱԺ ղեկավարությանը, որպեսզի չդիտվի որ «պատրաստ չենք որևէ բարեփոխման, այլ միայն պահանջում ենք ամեն ինչ մնա այսպես, քանի որ մեզ հարմար է աշխատել»։ Դ

ոյդոյանը երկու խնդիր առանձնացրեց, առաջինը՝ լրագրողական էթիկայի վարքականոնին հավատարիմ լինելն է, հաջորդը մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակման հարցն է։

«Պրակտիկայում այսպես էլ կա, որևէ խմբագիր, բնականաբար, առանց մասնագիտական ստաժի լրագրողի չի ուղարկում այստեղ»,-ասաց Դոյդոյանը, հավելելով, որ սա պետք է ամրագրվի ինչ-որ կերպ։

Դոյդոյանի խոսքերով, պահանջներում պետք է լինել անհողդողդ, լրագրողները կատարել են իրենց աշխատանքը ԱԺ ողջ տարածքում ու այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով ու սրանից որևէ քայլ չպետք է նահանջ լինի։

Շուշան Դոյդոյանն առաջարկեց քննարկումից գնալ կոնկրետ թղթով։

«Առանց կոնկրետ առաջարկների այստեղից գնալը ես համարում եմ ժամանակի անիմաստ կորուստ»,-ասաց Դոյդոյանը։


 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև