Ալիևը հայտարարում է՝ «Ղարաբաղի հիմնահարցը երբեք չէր լուծվի խաղաղ եղանակով»

Բաց մի թողեք
- Advertisement -

Ալիևը հայտարարում է՝ «Ղարաբաղի հիմնահարցը երբեք չէր լուծվի խաղաղ եղանակով» b002667c 3125 43d1 b76a 34a749776f5f w800 h450  Ալիևը հայտարարում է՝ «Ղարաբաղի հիմնահարցը երբեք չէր լուծվի խաղաղ եղանակով» b002667c 3125 43d1 b76a 34a749776f5f w800 h450

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե հետպատերազմյան ժամանակաշրջանը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը երբևէ խաղաղ եղանակով չէր կարգավորվի:

Այդ մասին Ալիևն ասել է Շուշիում՝ բացելով ադրբեջանցի բանաստեղծ Վագիֆի օրերին նվիրված միջոցառումը:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը գրեթե 30 տարի է տևել, բայց ոչ մի արդյունք չի տվել: Այսօրվա ընթացքը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները վկայում են, որ ղարաբաղյան խնդիրը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով», – ասել է Ալիևը:

Նրա փոխանցմամբ, միջազգային համայնքը փորձել է «սառեցված կոնֆլիկտը» ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:

«Մենք միշտ ուրիշ տեսակետ ենք ունեցել, և ես դա երբեք չեմ թաքցրել: Ես ասել եմ, որ եթե հարցը չլուծվի խաղաղ եղանակով, ապա մենք մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնենք ռազմական ճանապարհով», – ասել է Ալիևը, նշելով, որ միջազգային բոլոր սկզբունքները և կանոնները ճանաչում են Ադրբեջանի այդ իրավունքը:

«ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, պատմական արդարությունը տվել են մեզ այդ իրավունքը, և մենք հասել ենք մեր նպատակին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև